Ոստիկանները կրկին սահման մեկնեցին (տեսանյութ, լուսանկարներ)

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն սահմանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ողջունելով սահմանապահ ոստիկաններին, շնորհակալություն հայտնեց հայրենանվեր ծառայության համար եւ մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն:

Ավանդույթի համաձայն ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ երդվեցին ու աղոթեցին:

Հանդիսավոր երթով Տավուշ մեկնեցին ոստիկանության հասարակական կարգի պահպանման զորամասի ծառայողները, իսկ հաջորդ օրը նրանց ծառայակից ընկերները վերադարձան նույն դիրքերից:

Նրանց դիմավորելու էր եկել ՀՀ ոստիկանության պետը:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դիրքապահ ոստիկանները ողջ համակարգի հպարտությունն են. «Մենք հպարտանում ենք ձեզնով, հպարտանում ենք, որ մեր շարքերում, մեր կողքին ծառայում են մեր անվտանգության երաշխավորները»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետը:

Նա նաեւ շնորհավորեց ոստիկանների կանանց մարտի 8-ի առթիվ. «Մեր սահմանապահների ամուր թիկունքը հենց դուք եք սիրելի կանայք եւ ձեզնով է պայմանավորված մեր ուժեղ լինելը», - ասաց Վալերիյ Օսիպյանը:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ պարգեւատրվեցին պատվոգրերով:

Ի դեպ՝ պարգեւատրվողներից մեկն, ինչպես պարզվեց, շարքում չէր: Վատացել էր ծառայողի ինքնազգացողությունը եւ գտնվում էր զորամասի բուժկետում: 

Հանդիսավոր երթն ընդունելուց հետո ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց ոստիկանության զորքերի զորամաս, հանդիպեց ոստիկանին ու մաղթեց առողջություն: 

Վալերիյ Օսիպյանը նաեւ շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ ծառայության պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:

Տպել
643 դիտում

«Արյան կանչ». Գյումրիում բացված ցուցահանդեսը նվիրվել է Եղեռնի զոհերի հիշատակին

«Խռուստալից բաժակ էլ եմ կուլ տալիս». Գյումրիում Աշոտ Խանոյանը նոր ռեկորդ է սահմանել

Ապագա և Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը՝ կառավարության օրակարգում

Քաղաքացու օրվա մարզային միջոցառումների նկարագրությունները հենց մարզերի բարբառներով են

Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է. ընկերոջ փոխանցմամբ, վիճակը ծանր է

Անհրաժեշտ է օրենքով ամրագրել ավագանու անդամի այլ աշխատանքով չզբաղվելու պահանջը. Մ. Առաքելյան

Մենք խոստում ունենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

Սա «գեներալի» ողբերգություն է. նրա մտքով չէր անցել տրոպիկական օֆշորը ցուրտ ՌԴ-ով փոխարինել. ԱՆ նախկին նախարար

Սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Եղեգնաձորի մոտ կողաշրջված ավտոմեքենայի 31-ամյա վարորդը մահացել է

Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է եւ բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում. Սերժ Թանկյան

Ռուսական առաջին ալիքի ուղիղ եթերում զանգել եւ խորհուրդներ են հարցրել ՀՀ վարչապետից

Այս տխուր օրը ես միշտ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր օգնել են մեզ պահպանել մեր ազգը. Արոնյան

Սա կարևոր է ամբողջ մարդկության համար. ռուսական Առաջին ալիքի եթերում օրվա մասին է խոսել ՀՀ վարչապետը

Քլոե Քարդաշյանը հայկական դրոշով եւ անմոռուկով սթորի է տեղադրել

ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

Ռուս հայտնի պրանկերները Զելենսկու անունից զանգահարել են Մակրոնին, զրուցել 15 րոպե (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդ այցելողները շտապօգնության հերթապահող անձնակազմից միայն գլխացավի դեղ ու ջուր են խնդրել

Վայքում շինարարական աշխատանքներ են. մոտ 200մ ճանապարհը միակողմանի փակ է բեռնատարների համար