Ոչ մի դեպքում էդ դեբատը, որքան էլ թեժ լինի, չպիտի վերածվի անձնական թշնամանքի կամ հակամարտության․ Բաբկեն Թունյան

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախաձեռնություններին եւ կառավարության նիստում իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած բանավեճին:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

«Ինձ շատերը հարցնում են՝ ինչպե՞ս եմ վերաբերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով դրանց տնտեսական հետեւանքները։

Ես հիմա կգրեմ էն, ինչ պատասխանում եմ. Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում, որպես առողջապահության նախարար, որպես պաշտոնյա, ում համար առաջնային է մարդկանց առողջությունը։

Մենք էլ պիտի մեր գործը իդեալական անենք՝ որպես տնտեսական բլոկի պատասխանատուներ, տնտեսական շահերը առաջ տանողներ։ 

Իհարկե, դա չի նշանակում, որ Արսեն Թորոսյանը տնտեսության մասին չի մտածում, կամ ես ու մեկ ուրիշը՝ առողջության մասին։

Բայց մեր ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ բախման արդյունքում պիտի գանք օպտիմալ լուծման, որը լավագույնս կհավասարակշռի տնտեսական ու առողջապահական շահերը։

Ընդհանրապես, նման դեբատները իշխանության ներսում, միջեւ (ասենք, ֆիննախ եւ էկոնոմիկայի նախարարություն) անհրաժեշտ են, որովհետեւ առանց դրա համակարգը չի կարող առողջ աշխատել։

Ու ոչ մի դեպքում էդ դեբատը, որքան էլ թեժ լինի, չպիտի վերածվի անձնական թշնամանքի կամ հակամարտության։»:

Տպել
2703 դիտում

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության