ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է կատարում Երեւանի քաղաքապետարանի մուտքի մարտի 8-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ

ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է կատարում Երեւանի քաղաքապետարանի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Մարտի 8-ին ՀՀ քաղաքացին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ ու տեւական ժամանակ կայանել դռների դիմաց: 

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ 55 QD 553 «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վրա բենզին է լցրել եւ ուզում է այրել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դռների մոտից, խուլիգանության համար բաժին են ներկայացրել Նոր-Նորքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Ջ․-ին։

Ձեռնարկված միջոցառումներով պարզել է, որ Նիվայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, ավտոմքենան վարել է Երեւանի քաղաքապետարանի մուտքի սատիճանների վրայով, ապա շշով բենզին է լցրել Նիվայի վրա ու ցանկացել այրել այն:

Կատարվում է հետաքննություն։

Տպել
820 դիտում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ ներկայացուցիչը անդրադարձավ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

Ալեքսանյանի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի 2005 թվականից. չեմպիոնը մարզվում է խարխուլ դահլիճում

Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հայաստանից հեռանալու ժամանակ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվել. ՀՔԾ

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովան՝ ԼՂ հակամարտության հարցում ՌԴ դերի մասին

2 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի մայիսի 8-ին

Պետական մարմնին գրեթե մեկ ամիս ուղղված տասնյակ հեռախոսազանգեր եւ ոչ մի հստակ պատասխան

Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ-ն արձագանքում է Չիրագլի գյուղը գնդակոծելու մեղադրանքին

Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. հանդիպել են քաղաքապետները

Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել. Սիփան Փաշինյան

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

Ռիչարդ Սամել, Սպիվակովա. ինչ հայտնիներ են հրավիրվել Արցախի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու

Bloomberg գործակալությունն ասել է՝ ինչու պետք է այցելել ՀՀ. Փաշինյանը տարածել է նյութի հղումը

Հիմնանորոգվող Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածում ասֆալտապատման աշխատանքներից ալավերդցիները դժգոհ են

Հայաստանի բուհերի ուսանողների կեսից ավելին օգտվում է ուսման վարձը ամսական տարբերակով վճարելու հնարավորությունից

Ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից, աշխարհը պետք է չլռի. Փաշինյանն արձագանքել է Էրդողանին

Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում. Անաստասիադես

Յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր ամիս ունի առավելագույնն իր աշխատավարձի 30%-ի չափով պարգևատրման ֆոնդ. Գալստյան

Քացախաթթվի լուծույթ խմած կինը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. դեպքով նյութեր են նախապատրաստվում