Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել:

Այս մասին  մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել)։ Հարությունյանն ասաց, որ նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Կատարվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ի լույս 8-ի գիշերը. դանակահարվածը 1997թվականին ծնված , ՌԴ քաղաքացի, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ռաջան Կաժիմիրովն է: Նախնական տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել Գյումրու կայարանամերձ հրապարակին հարակից գիշերային ակումբում՝ վիճաբանության եւ ծեծկռտուքի արդյունքում: Տուժածն, ըստ «Գյումրի»  բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, Ռաջան Կաժիմիրովն ընդունվել է  կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած, թափանցող վերքով, թոքի վնասմամբ: Վիրահատվել է, թոքը դրենավորվել է: Վիճակը կայուն է: 

Տպել
732 դիտում

Կարծում եմ՝ շոկից են 27 հազար վերցրել, երեւի սեյֆը բացել, տեսել են՝ 4 միլիարդ չի, 27 հազար է. Ռոբերտ Քոչարյան

ՀԱՕԿ-ը հանեց ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան, մտցրեց այլ ֆեդերացիա

Շահագործման է հանձնվել Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ճանապարհահատվածը

Հայաստանում ձերբակալվել է ռուս հատուկջոկատային Բելյանկինի սպանության գործով հետախուզվող անձը

Եկատերինբուրգում փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը

Զինվորը կրակել է մարտական դիրքի ավագի ուղղությամբ․ ժամեր անց հայտնաբերվել է վերջինիս դին․ նոր մանրամասներ

Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

2019 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են 11.1 %-ով

Մենք շարունակում ենք ասֆալտին փռելու գործողությունները. Վալերի Օսիպյան

Նարեկ Սարգսյանը ՀՀ տարածքը հատել է որպես Սարգսյան, թե հետո ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Վալերի Օսիպյան

Մոսկվայում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է մեդալով

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, շուտով կներկայացնենք մեր բոլոր հաջողությունները. ոստիկանապետ

Դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են․ ԲԴԽ նախագահ

13 անշարժ գույք, 598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը 5 անշարժ գույք է թաքցրել

Մխիթարյանը մասնակցեց «Ռեալի» դեմ խաղին. «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում կինը հոսանքահարվել եւ տեղում մահացել է

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը