Երբ Արցախը մասնակցի բանակցություններին, բանակցություններից կարելի է արդյունավետություն ակնկալել․ Շ. Քոչարյան

Առ այսօր գոյություն ունի միայն մի փաստաթուղթ, որը երեք կողմերից երկուսը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ընդունել են որպես հիմք՝ բանակցությունների համար, դա Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն է, այլ փաստաթուղթ գոյություն չունի, եւ Արցախն այդ փաստաթուղթը չի ընդունել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Քոչարյանն ասաց, որ նույնիսկ միջնորդների մտքով չի անցել, որ հնարավոր է առանց Ղարաբաղի որեւէ բանակցություն անել։ Ըստ փոխարտգործնախարարի՝ ինչքան Ադրբեջանը հետաձգում է Արցախի հետ մի սեղանի շուրջ բանակցելը, նշանակում է՝ ինքը պատրաստ չէ բանակցություններին․

«Երբ Ղարաբաղը մասակցի բանակցություններին, նշանակում է՝ բանակցություններից կարելի է արդյունավետություն ակնկալել։ Հայաստանը չի կարող Ղարաբաղի անունից խոսել»։

Շավարշ Քոչարյանն ասաց, որ 20 տարուց ավելի բանակցություններ են, առաջընթաց չի եղել, միակ առաջընթացը 1994-95-ին է եղել, երբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր է ստորագրվել։ 

Փոխարտգործնախարարը նշեց նաեւ, որ երբեւէ չի հայտարարվել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից․

«Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են, համենայն դեպս, այսօր, այսպես ասենք, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում։ Պայմանավորվածություններից հրաժարում չկա։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչու չեն կատարվում պայմանավորվածությունները՝ ադրբեջանական կողմի պատճառով»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ, քանի որ ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը, եւ մինչ այսօր հանդիպումներն ուղղված են նաեւ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը նվազեցնելուն։

Տպել
505 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ