Սակուրաները կտնկենք, անունն էլ կդնենք Ճապոնական պուրակ. Գյումրիում հանդիպել են Սամվել Բալասանյանն ու Ջուն Յամադան

Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Դեսպանը քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման սկզբում նախ ծանոթացավ քաղաքի պատմությանն ու անցյալին, այնուհետեւ նշեց, որ Շիրակի մարզի, եւ հատկապես Գյումրու նկատմամբ մեծացել է Ճապոնիայի հետաքրքրությունը: Արվելու է ամեն ինչ՝ երկկողմ համագործակցություն սկսելու ուղղությամբ:«Գաղտնիք չէ, որ բոլորն առաջնային են համարում Երեւանը, բայց ես անելու եմ ամեն ինչ, որ մարզերի նկատմամբ լինի մեծ հետաքրքրություն եւ ուշադրություն: Ճապոնիայում հայերի թիվը մեծ չէ, հիմնականում ուսանողներ են, հետազոտողներ եւ IT ոլորտի մասնագետներ: Մենք այստեղ ենք բացահայտում Հայաստանը եւ մարզերն են շատ կարեւոր»,-ասաց դեսպանը:«Շատ լավ ծրագրով եք այստեղ եւ Ձեզ ողջունում եմ»,-ասաց Սամվել Բալասանյանն ու քննարկեց համագործակցության հնարավոր տարբերակները: Նա դեսպանին նաեւ նամակ փոխանցեց, որով խնդրեց Գյումրին ընդունել որպես քույր քաղաք, ինչը բազմաթիվ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա: Չի բացառվում, որ Գյումրիում սակուրաներ տնկվեն: Դրանք ցուրտ եղանակին շատ լավ են դիմանում, նորմալ էլ հարմարվում են բնակլիմայական տարբեր պայմաններին:

«Պլանավորում ենք Ճապոնիայից բերել սակուրայի տնկիներ եւ ոչ միայն Գյումրիում, այլ ՀՀ տարբեր քաղաքներում տնկել դրանք: Եղանակից վախենալ պետք չէ: Ճապոնիայում ե՛ւ տաք, ե՛ւ սառը գոտիներ կան: Իմ ծննդավայրը ցուրտ է Գյումրիի նման, սակայն այնտեղ աճում եւ ծաղկում է սակուրան»,-ասաց դեսպան Յամադան: Որտե՞ղ կտնկվեն սակուրաները, գուցե Վարդանանց հրապարակու՞մ հարցին, Սամվել Բալասանյանը կտրուկ պատասխանեց՝ ոչ:«Հրապարակում չեն տնկվի սակուրաներ, որովհետեւ եղեւնիները մնալու են, գիտեք, որ դրանք հանելու համար հանրային քննարկում եղավ, եւ ինչ եղավ, բայց մենք պուրակ կգտնենք, որ էդ սակուրաները տնկենք, եւ էդ պուրակը ստանանք: Ինձ թվում է, որ էս պահին ամենահարմար տարածքը Մայր Հայաստանն է: Կարող ենք նաեւ Մուշ 2 թաղամասի պուրակի մի հատվածում տնկել, նայած թե քանի հատ սակուրա կտան մեզ: Ինձ թվում է՝ մի հատ գեղեցիկ պուրակ կլինի, որ անուն էլ հենց դնեն Ճապոնական պուրակ»:

Հանդիպման ավարտին դեսպան Յամադան Սամվել Բալասանյանին, Ճապոնիայի ազգային ձեռագործ խորհրդանիշեր նվիրեց:

Տպել
2108 դիտում

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը