Էրդողանը հնարավոր է համարել Ս-500 համալիրների գնումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի հետ Ս-500 հրթիռային համալիրների գնման գործարք կկնքի:

Ընդ որում՝ թուրք առաջնորդը նշել է, որ Ս-400-ի գործարքն ավարտված է, ու չի կարող հետքայլ լինել: «Ամեն ինչ քննարկվել է, համաձայնեցվել՝ վարկային պայմաններից մինչեւ համատեղ արտադրություն, ստորագրությունները դրված են, չի կարող լինել հետքայլ: Դա անբարոյական կլինի… Հուսով եմ, որ հուլիսին կստանանք Ս-400-ի առաջին խմնաքանակը»,- ասել է Էրդողանը:

ԱՄՆ Պետքարտուղարությունը նախօրեին կրկին հայտարարել էր, որ Թուքիայի կողմից Ս-400-ի գնումը կարող է հանգեցնել նրան առաջավոր տեխնոլոգիաների տրամադրման մերժման, ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին նրա մասնակցության կասեցման եւ պատժամիջոցների:

Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ի գնումը Թուրքիան քննարկել է դեռեւս Բարաք Օբամայի հետ: «Հարգարժան Թրամփի հետ եւս քննարկել ենք: Մենք նրանց ասել ենք՝ եթե կարող եք տալ, տվեք: Համատեղ արտադրությունը, տեխնոլոգիաների փոխանցումը անխախտելի պայմաններ են: Այլապես ստացվում է. «Մենք քեզ տալիս ենք, բայց բանալին մեզ մոտ կլինի»: Ներողություն եմ խնդրում, բայց այդպես չի լինում»,- հավելել է Էրդողանը:

Տպել
254 դիտում

Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

«Զոն» նայողների արտոնությունները, ինչը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է. Զեյնալյան

Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի տիկինը փոքրիկ դստեր հետ իրենց առանձնատան պարտեզում տիկնիկային ներկայացում է բեմադրել (տեսանյութ)

Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան Ռուսաստանի հետ․ Մարուքյան

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում

Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ

Այն մարզիկները, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ. վարչապետ