Աշակերտների որոշ խմբերի կթույլատրվի ավարտական քննությունը հանձնել իրենց դպրոցում. կարգը փոփոխվել է

Կրթության եւ գիտության նախարարությունը վերջերս փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ավարտական քննություններին վերաբերող կարգում:

«Կենտրոնացված քննության մասնակցողների թվից հանվել են հատուկ կրթություն իրականացնող դպրոցների սովորողները: Իրենք քննությունը դարձյալ հանձնում են իրենց դպրոցներում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Անդրադառնալով մյուս նորություններին՝ նա նշեց, որ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, բացի մտավոր զարգացածության խնդիր ունեցողները, կարող են քննությունը հանձնել ինչպես իրենց դպրոցում, այնպես էլ կենտրոնացված: Ընտրությունը թողնված է այդ երեխաներին:

«Երեխաներ կան, որ հենաշարժական խնդիրներ ունեն: Եթե ուզում են գնալ իրենց ընկերների հետ բոլորով միասին հանձնել քննություն, որեւէ խնդիր չկա: Եթե դժվարանում են, էլի խնդիր չկա, որ քննությունը հանձնեն իրենց դպրոցում: Ասենք, կան երեխաներ, որոնք տեսողության խնդիրներ ունեն, բնականաբար կենտրոնացված քննության ժամանակ նրանց պետք է առանձնացնենք: Ավելի լավ է՝ իրենք հանձնեն իրենց դպրոցում, քան առանձնացնենք այդ երեխաներին, նամանավանդ քննական կենտրոններ ունենք, որոնք գյուղերում են եւ այդքան պայմաններ չունենք, որ իրենց առաձնացնենք, առանձին կազմակերպիչ, ԳԹԿ ներկայացուցիչ նշանակենք»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Ինչ վերաբերում է այն աշակերտներին, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ, նրանք ավարտական քննություն ընդհանրապես չեն հանձնելու: Այդ աշակերտների ատեստատում կներառվեն միայն տարեկան գնահատականները, իսկ քննական գնահատական չի լինի:

Այս տարի նաեւ կթարգմանվեն մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների քննական թեստերը: «Այս տարի առաջին անգամ 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարանների մաթեմատիկա եւ բնագիտական առարկաների քննական թեստերը թարգմանվելու են ռուսերեն Հայաստանում գործող ռուսերենով ուսուցմամբ դպրոցների շրջանավարտների համար»,- ասաց Կարո Նասիբյանը: Ի դեպ, մի առիթով սրա անհրաժեշտությունը մեր զրույցում ընդգծում էին նաեւ Երեւանի Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, որոնք սովորում են ռուսական դասարաններում: Մանկավարժները նաեւ ընդգծում էին, որ այդ դասարաններում սովորող օտարերկրացի աշակերտների համար հայոց լեզվի քննական թեստերն անմատչելի են ու ճիշտ էին համարում, որ մոտեցումը լինի տարբերակված: Պարզվում է՝ այդ խնդրով դիմումներ են ուղղվել նաեւ կրթության եւ գիտության նախարարին:

«Ռուսական համայնքի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպություններ նամակ են գրել նախարարին, բայց նախարարությունից դեռեւս ոչ մի գրություն մենք չենք ստացել: Խնդրի մասին բարձրաձայնողները ասում են՝ քանի որ այդ դասարաններում հայերենի դասաժամերը քիչ են եւ այլն, խնդրում են միջոցներ ձեռնարկել: Եթե հայկական դասարաններում հայոց լեզու առարկայից գոյականը անցնում են, օրինակի համար, 50 դասաժամ, իրենք՝ 15-20: Նրանք կարծում են, որ այդ պայմաններում դժվար կարողանան հայկական դպրոցների հետ հավասար քննություն հանձնել հայոց լեզվից»,- տեղեկացանք ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:  

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը շուտով սկսելու է քննական կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ ներկայացուցիչների եւ թեստերը ստուգողների վերապատրաստման գործընթացը: Իսկ ահա քննության կազմակերպիչներին ԳԹԿ-ն չի վերապատրաստելու: Նրանց քանակը շատ մեծ է: «Մոտ 2 հազար հոգի, եւ այն էլ ամբողջ Հայաստանի մասշտաբով»,- նկատեց ԳԹԿ պաշտոնյան: Նա, սակայն, մտավախություն չունի, որ դա կարող է քննությունների ընթացքում խնդիրների պատճառ դառնալ՝ համոզված լինելով, որ այդ գործընթացին ներգրավվող ուսուցիչների համար որեւէ նոր բան չի լինելու, քանի որ դպրոցներին առաջարկվել է ներկայացնել այնպիսի թեկնածություններ, որոնք նախկինում մասնակցել են ուսումնական հաստատություններում անցկացվող քննությունների կազմակերպմանը: «Իրենք իրենց դպրոցներում քննություններն ինչպե՞ս էին կազմակերպում, նույն ձեւի էլ լինելու է սա, կազմակերպիչների ֆունկցիաները չեն փոխվել: Մենք ասել ենք՝ լինեն այնպիսի մարդիկ, ովքեր որ իրենց դպրոցներում քննություններին նորմալ մասնակցել են: Բացի դրանից, նրանք չեն լինելու հայոց լեզվի մասնագետներ: Քննական կենտրոնի ղեկավարն ու ԳԹԿ ներկայացուցիչները, որոնք վերապատրաստվելու են, այնտեղ ամեն ինչի համար պատասխանատուն իրենք են լինելու»,- ասաց Կարո Նասիբյանը:

Հիշեցնենք, որ այս տարի կենտրոնացված կարգով քննություն են հանձնելու 9-րդ դասարանի աշակարտները՝ հայոց լեզու առարկայից՝ մայիսի 26-ին: Այդ քննությունն անցկացվելու է հատուկ այդ նպատակով ձեւավորվելիք քննական կենտրոններում եւ ոչ դպրոցներում, բացառությամբ, փաստորեն, վերը նշված խմբերի դեպքում:  

Տպել
20526 դիտում

Մի սենսացիոն լուսանկարի հետքերով. Աննա Հակոբյանը գիտե որտեղ ինչ հագուստ կրել. «Արմենպրես»

Գիշերվա միջադեպի հետեւանքով վիրավորված 25-ամյա ոստիկանը բժիշկների հսկողության տակ է. նա չցանկացավ խոսել (տեսանյութ)

Հայաստանյան շուկա մուտք գործող «RyanAir» ընկերության ամենաէժան ավիատոմսը 4 եվրո 99 ցենտ է

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգեւատրվել են գիշերը զոհված եւ վնասվածք ստացած ոստիկանները

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել

ՀՊՏՀ ուսանողները կոչ են անում համախմբվել բարեփոխումների շուրջ եւ աջակցել ռեկտորին

Ավելի լավ է մարդ չմտնի, չտեսնի՝ ոնց են ծնողները ողբում. գիշերը զոհված ոստիկանը երկու երեխա ունի

Երգիչներից մեկի եկամուտներ թաքցնելու դեպքով քրգործ է հարուցվել, մեկինն էլ կարող է հարուցվել. Անանյան

Աշխարհը փոխում է մտքի, մտածողության ինովացիան. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

ՀԴՄ կտրոնների մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկային տեսչության պետը պաշտոնանկ է արվել

Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարներ վճարվել, վճարվում եւ վճարվելու են. Անանյան

Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից

Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ոստիկանապետը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ. Անանյան

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով