Կոռուպցիոն դեպքերով քրգործերն ավելացել են 3.6 անգամ, քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2018 թվականի ընթացքում  կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները, որոնք համադրվել են 2017թ. ցուցանիշների հետ. արձանագրվել է, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017թ․ ցուցանիշը՝ 500: Դրանցից 1469-ով, ինչը 3.6 անգամ ավելի է 2017թ․ ցուցանիշից (403 նյութ), հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հարկ է նկատել, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ են հանդիսացել 988 ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, որը գրեթե 3.6 անգամ ավելի է 2017թ. համեմատությամբ (272), ԶԼՄ-ների 25 հրապարակումները (2017թ.՝ 8) և  հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 հանգամանքը (2017թ.՝ 123, կամ 4.3 անգամ քիչ):

Այս ցուցանիշները փաստում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հանրության  կողմից նախաձեռնողականության դրսևորման աննախադեպ բարձր մակարդակի, կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության հանրային ընկալումների առավել խորը արմատավորման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների դրսևորած բարձր ակտիվության մասին:    

 Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուր 2072 քրեական գործից ավարտվել է 749 գործի վարույթ: 151 (2017թ․-148) քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2018թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, ինչն ավելի քան 60 տոկոսով ավելի է 2017թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից: Ընդ որում՝ եթե 2017թ. ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018թ.՝ 470-ը, կամ շուրջ 61 տոկոսով ավելի։

 Չնայած այս հանգամանքին՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով որպես խափանման միջոց կալանք կիրառվել է 2017թ. համեմատ 33.3 տոկոսով ավելի քիչ թվով անձանց նկատմամբ: Մասնավորապես, եթե 2017թ. խափանման միջոց կալանք կիրառվել է  112 անձի նկատմամբ, ապա 2018թ.՝ 84 անձի: Իսկ 33 անձի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ, ինչը 2017թ․(25 անձ) համեմատ ավելի է 32 տոկոսով: Նման միտումներն, առաջին հերթին. պայմանավորված են խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոխելու, նախապատվությունն առավելապես անազատության հետ չկապված խափանման միջոցներին տալու ՀՀ գլխավոր դատախազության կողմից գործադրվող քրեական քաղաքականությամբ:

Կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է. 2017թ. արձանագրվել է նման 32 դեպք:

Նախորդ տարվա ըթնացքում դատի է տրվել 288 անձ, ինչը 12-ով կամ 4 տոկոսով քիչ է 2017թ. համեմատությամբ: Դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, ինչպես նաև դրանցով դատի տրված անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ: Նման քաղաքականության իրականացման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2018թ. ընթացքում նախորդող տարվա համեմատ կրկնակի (126-62) ավելացել  են ոչ արդարացման հիմքով քրեական գործերի վարույթը կարճելու մասկն կայացված որոշումները, եռակի անգամ (235-75)՝ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը գործուն զղջալու և ոչ արդարացման այլ հիմքերով դադարեցնելու որոշումները:

2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված և ավարտված 100 նյութերով ու քննված և ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4․629․549․320 ՀՀ դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017թ. (361․445․834 ՀՀ դրամ) արդյունքը: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938.873.757 ՀՀ դրամը, որը 2017թ. ցուցանիշը գերազանցում է 15 անգամ (252․070․385 ՀՀ դրամ):  

2018թ. ընթացքում ախաքննական մարմինների կողմից հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով իրավասու մարմիններին ուղարկվել է թվով 75 միջնորդագիր:

Նկատի ունենալով կոռուպցիոն հանցագործությունների լատենտային (թաքնված) բնույթը՝ վերոնշյալ ցուցանիշները վկայում են ոչ թե կոռուպցիոն հանցանքների ծավալների ընդլայնման, այլ հանրային լայն աջակցությամբ դրանց հայտնաբերման, բացահայտման, պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների հետևողական, պլանավորված և համագործակցված գործողությունների արդյունավետության մասին՝ առավել ևս, որ հայտնաբերված, բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների ճնշող մեծամասնությունը վերաբերել է նախորդ տարիներին կատարված դեպքերին:

Այս համատեքստում 2018թ. առանձնացել է հատկապես քրեական հետապնդման մարմինների համագործակցության արդյունքում մի քանի ոլորտներում, (որոշների դեպքերում  հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ) տարիներ շարունակ տևականորեն գործած սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների մեծածավալ բացահայտումներով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան նպաստների, գյուղացիներին սերմացու ցորենի և պարարտանյութի հատկացման, տավարաբուծության, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման, ավտոմեքենաների տեխզննման, «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ոլորտներին:

 Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և 2019թ., ինչպես նաև հետագայում ուսումնասիրության թիրախ են դառնալու նաև հանրային կյանքի, պետական կառավարման այլ ոլորտներ:     

 ՀՀ դատախազությունն առաջիկայում մանրամասն տեղեկատվություն կհրապարակի նաև հանրային առավել լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին կոնկրետ կոռուպցիոն հանցատեսակներով 2018թ. քրեական շարժընթացի, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակի վերաբերյալ»:

Տպել
1981 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն