Զինվորին հաշմանդամության կարգ տրամադրելիս սուբյեկտիվ գործոններով առաջնորդվելու վատ պրակտիկան այլեւս անցյալո՞ւմ է

ԱԺ-ում շարունակվում է կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հարց հնչեցրեց զինվորական պարտականությունները կատարելիս հիվանդություն, խեղում կամ վնասվածք ստացած զինվորներին հաշմանդամության կարգ տրամադրելու մասին․

«Ովքեր նման խնդիրներ ունեն, հաճախ դժգոհում են բժշկասոցիալական հանձնաժողովներից, որոնք երբեմն հաշմանդամության կարգ տրամադրելիս առաջնորդվել են սուբյեկտիվ գործոններով»,-նշեց պատգամավորը՝ օրինակ բերելով Արմավիրի մարզի բնակիչ Գագիկ Աղբալյանի դեպքը, որի փաստաթղթերի համաձայն՝ 2013-ի հոկտեմբերին զինծառայության ընթացքում մարտական հերթափոխի ժամանակ զինվորներին տեղափոխող մեքենան շուռ է եկել, եւ Աղբալյանը ստացել է ծանր վնասվածքներ։

Պատգամավորի հաղորդմամբ՝ նույն թվականին զինվորի հարազատները դիմել են հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն զինհաշմանդամության կարգ տրամադրվել է միայն 4 տարի անց՝ այն էլ առանց որեւէ փորձաքննության ենթարկելու, այն դեպքում, երբ զինվորը նույն ծանր խնդիրներն ունեցել է 4 տարի առաջ, բայց չի կարողացել օգտվել կարգի տրամադրող օգնություններից։ Պատգամավորը հարցրեց․

«Կարո՞ղ ենք վստահ լինել, որ այս վատ պրակտիկան այլեւս անցյալում է, եւ հնարավո՞ր է զինվորի ընտանիքը նորից դիմի փորձաքննության, եւ եթե հաստատվի, որ 2013-ին պետք է ստանար զինհաշմանդամության կարգ, կարո՞ղ ենք դիտարկել փոխհատուցման տարբերակ»։

Հարցին պատասխանեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը․

«Ուզում եմ տեղեկացնել, որ գործող ընթացակարգերով դեռեւս 2018 թվականի վերջին նախարարության կազմում ստեղծվել է անկախ հանձնաժողով, որը երրորդ օղակն է բժշկասոցիալական հանձնաժողովի որոշումները քննելու իմաստով եւ սա մեզ թույլ է տալիս վերահսկելու եւ այդ որոշումները եւս մեկ անգամ քննելու։ Եւ այս իմաստով, այո, քաղաքացիները կարող են դիմել այս օղակին։ Վստահեցնում եմ, որ անկախ ամենից այդ կապը մշտապես կա, եւ կարող եմ նաեւ ընդլայնված նիստի միջոցով իրականացնել փորձաքննությունը»։,-ասաց Բաթոյանը՝ նշելով, որ այս իմաստով շատ արագ արձագանքման հնարավորություն կա։ Նախարարն ասաց, որ վերանայման դեպքում իրենք, իհարկե, կտան համապատասխան ցուցումներ։

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նկատեց, որ դա օրենքով ամրագրված չէ, այլ ընդամենը երեք ամսվա դեպքում կարող է լինել փոխհատուցում․

«Այս պահին գործող օրենսդրությամբ ավելի վաղ տարիների համար չի իրականցվում փոխհատուցում, բայց այս ամբողջ համակարգը փոփոխման ենթակա է, նկատի ունեմ՝ հաշմանադամության գնահատման համակարգը, եւ նոր մոդելի ներդրումը մեր առաջային խնդիրներից է։ Այս տարի արդեն ձեռնարկում ենք քայլեր՝ օրենսդրական հիմքեր ունենալու եւ նոր մոդել ներդնելու համար։ Նոր մոդելը ենթադրելու է մարդու կարիքի վրա հիմնված նոր ծառայությունների մատուցում եւ քննելու է ոչ միայն մարդու առողջական վիճակը, այլ նաեւ վերականգնման հնարավորությունը եւ դրան ուղղված ծառայությունները, լինելու է ավելի շատ մարդու իրավունքի եւ կարիքների վրա հիմնված»,-եզրափակեց նախարարը։

Տպել
895 դիտում

Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով․ հրապարակվել են ուղեցույցներ (տեսանյութ)

Կարո Փայլանը դատապարտել է ժողովրդի կողմից ընտրված 3 քաղաքապետերին պաշտոններից ազատելը

Իրանի հոգևոր առաջնորդը բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների ներում է շնորհել

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ. ոստիկանությունը հաստատում է

Վարչապետն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի միջազգային փորձաքննության եզրակացությանը

Լարված իրավիճակ Ազգային ժողովի դիմաց. Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագիրը

Վանաձորի կենտրոնական հրապարակում ու Արցախ պուրակում շինարարական եռուզեռ է (լուսանկարներ)

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին. առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը