ԿԳ փոխնախարարը շատ մարդկային ձեւով մոտեցավ մեր խնդրին. բաքվեցի ընտանիքին թույլ են տվել ապրել N17 հատուկ դպրոցում

Կրթության եւ գիտության նախարարությունը Երեւան քաղաքի բնակիչ Արամայիս Մելքումովների ընտանիքին թույլ է տվել ապրել «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց»-ին պատկանող տարածքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Արամայիս Մելքումովը: Ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր 1988 թվականի Սումգայիթյան ջարդերից հետո Հայաստան տեղափոխված այս ընտանիքի խնդրին:

Մելքումովների ընտանիքը 1988 թվականի դեկտեմբեր ամսից բնակվել է «Նոր նորքի 2-րդ զանգված» Մոլդովական 41 հասցեում գտնվող Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցին պատկանող տարածքում, սակայն մոտ երկու տարի առաջ նրանց այդտեղից հանել էին՝ պայմանով, որ դպրոցի վերանորոգումից հետո թույլ կտան զբաղեցնել իրենց հատկացված սենյակները: Տեւական ժամանակ Մելքումովները պայքարում էին, որ վերադառնային շուրջ 30 տարի առաջ իրենց հատկացված սենյակները, սակայն դպրոցի տնօրինությունը թույլ չէր տալիս:

Այսօր Արամայիս Մելքումովը հայտնեց, որ մարտի 1-ին ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանի մոտ քաղաքացիների ընդունելության օր է եղել, ըստ այդմ իրենք էլ են ներկայացել վերը նշված խնդրով, որը եւ դրական լուծում է ստացել: «Մենք մեր խնդիրը ներկայացրեցինք ԿԳ փոխնախարարին: Նա շատ օրինական ու մարդկային ձեւով մոտեցավ մեր հարցին, լսեց մեզ եւ ընդառաջեց»,-ասաց Արամայիս Մելքումովը: Վերջինս հայտնեց, որ թիվ 17 հատուկ դպրոցի սենյակներից 2-ը իրենց են տրամադրել:

«Մենք ներքին համաձայնության ենք եկել տնօրենի հետ, որ մեր նախկին սենյակների փոխարեն այլ սենյակներում ապրենք, այդտեղ շատ շարժ չկա եւ մուտքն էլ երեխաներից առանձին է: Սանհանգույցով, կոմունալ բոլոր պայմաններով, մեծ ու հարմարավետ սենյակներ են»,-ուրախությամբ հայտնեց Արամայիս Մելքումովը:

Տպել
1235 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ