ԱԺ-ն ընդունեց Տիգրան Ուրիխանյանի նախագիծը․ բուհերի ուսանողները վարձերը կկարողանան վճարել նաեւ ամսական կտրվածքով

Ազգային ժողովն այսօր՝ մարտի վեցին, առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած՝ «Կրթության մասին» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել էր, որ ուսանողների համար շատ ավելի հեշտ կլինի վարձերը վճարել 12 ամսվա կտրվածքով, քան ամբողջությամբ կամ տարվա մեջ երկու անգամ՝ կես-կես։

Խորհրդարանում նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ` 2: Ի դեպ՝ ավելի վաղ կառավարությունը դրական եզրակացություն էր տվել այս նախագծին։

Այսօր խորհրդարանում ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Քանի որ երկու նախագծերի հեղինակներն էլ, ըստ էության, ընդդիմադիր համարվող խմբակցություններից էին, այս առիթով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց․

«Հատկանշական է, որ երկու օրինագծերն էլ ներկայացված էին ընդդիմության կողմից։ Ես կարծում եմ, որ այս կառուցողական աշխատաոճը մենք կկարողանանք շարունակել»։

Տպել
4137 դիտում

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան