Քաղաքական բոլոր ուժերին հրավիրում եմ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել միասնական ջանքերով․ Արարատ Միրզոյան

Ընտրությունների առկայությունը զուգահեռ է օդի հետ, որովհետեւ ընտրություններն են այն հիմքը, հիմնական պայմանը, որով ժողովրդավարություն կոչված համակարգը կարող է գոյություն ունենալ, ինչպես մարդու օրգանիզմի բնականոն գործունեության համար հիմնական պայմաններից մեկն օդն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ելույթը կոչելով «Օդի եւ ընտրությունների» մասին։

Միրզոյանը նկատեց, որ մենք մեր առօրյայում չենք նկատում, որ շնչում ենք, եւ անընդհատ չենք կարեւորում թթվածնի առկայությունը, բայց դա ջրի, սննդի եւ մյուս բաների հետ այն առանցքային բաներից է, որ մեր օրգանիզմի համար բնականոն գործունեության հնարավորություն է տալիս, նույնն էլ ընտրություններն են․

«Եթե մենք մեր Սահմանադրության մեջ գրել ենք, որ Հայաստանը ժողովրդավարական, իրավական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն իշխանությունն իրացնում է ընտրությունների միջոցով, մենք պարտավոր ենք սրբորեն հետեւել այս կանոնին, որովհետեւ ամբողջ Սահմանադրությունը եւ իրավական կարգավորումների ողջ համակարգը, մեր համատեղ կյանքի պայմանները խարսխված են հենց այս կոնցեպտի վրա։ Եթե մենք Սահմանադրության մեջ գրեինք, որ Հայաստանը միապետություն է եւ կամ այլ տարբեր կարգերի, մենք կարող էինք չհետեւել այս կանոնին, բայց քանի որ մենք սա գրել ենք, ապա «դատապարտված» ենք ունենալու ժողովրդի իշխանություն՝ ժողովրդի միջոցով»,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ հակառակ դեպքում այդ համակարգի ատամնանիվների ամբողջությունը չի աշխատի։

Արարատ Միրզոյանի խորին համոզմամբ՝ տարիներ շարունակ մեր ունեցած խնդիրների մեծագույն մասը գալիս էր նրանից, որ ընտրությունների համակարգը ՀՀ-ում չէր աշխատում․

«Սա էր բոլոր հնարավոր խնդիրների հիմնական բանալին, պատճառը, եւ հիմա տարիների ընդմիջումից հետո իրապես ունեցել ենք ազատ, թափանցիկ եւ ժողովրդական ընտրություններ, որոնք այդպիսին համարվեցին անգամ ամենաբծախնդիր կազմակերպությունների գնահատմամբ։ Սա երեսով տալու համար չի ասվում, սա թթվածնի պես բան է, որն ամեն օր չենք կարեւորում, բայց պիտի հասկանանք, որ առանց դրա հնարավոր չէ մեր կյանքը։ Եւ ահա ընտրությունները մեր պետության կյանքի կազմակերպման համար այս նույն էական նշանակությունն ունեն»։

ԱԺ նախագահն ասաց, որ այս դիտարկումը նոր չէ, որ ասվում է, բայց, իր կարծիքով, եւս մեկ անգամ բոլորը՝ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, քաղհասարակությունը պետք է պայմանավորեն այս պայմանի շուրջ, մեկ անգամ եւս վերահաստատեն միասնական կամքը՝ այսուհետ ունենալ բացառապես ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի թեմային՝ Միրզոյանն ասաց, որ զանազան դրվագներով հղումներ են արվել ԸՕ-ի անկատարությանը, ԿԸՀ-ի կամ այլ ընտրական ինստիտուտների անկատարությանը եւ ձախողումների համար մեղադրանքներ են հնչեցվել դրանց հասցեին․

«Իհարկե, առանցքային էր քաղաքական կամքը, որը դրսեւորվել է, բայց նորից ընտրական ինստիտուներն ունեն կատարելագործման կարիք, եւ այսպիսով՝ քաղաքական բոլոր ուժերին հրավիրում եմ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել միասնական ջանքերով»,-հայտարարեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ այս նպատակը կյանքի կոչելու համար որեւէ սահմանափակում կամ խոչընդոտ չկա։

Տպել
2804 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա