Մենք պիտի ստանանք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը մշտապես կապահովի ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ․ Վ․ Հովակիմյան

Վերջին 23 տարիների ընթացքում՝ մինչեւ 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները, Հայաստանում տեղի են ունեցել 6 խորհրդարանական եւ հինգ նախագահական ընտրություններ, եւ երեք հանրաքվե։ Փաստացի՝ բոլոր այդ ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքի ալիք է բարձրացրել, հանրության մեծամասնությունը վստահություն չի ունեցել ընտրության արդյունքների նկատմամբ։ Ամեն անգամ ընտրությունների ավարտից հետո այդ բողոքի ալիքը զսպելու համար մեղադրյալի աթոռին նստեցնում էին Ընտրական օրենսգրքին, այսինքն՝ պարզվում էր՝ մեղավորն ԸՕ-ն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ զեկույցի շուրջ։

«Ընտրական օրենսգիրքն էլ փոխվում էր, բայց ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը չէր փոխվում։ Եւ, ի վերջո, տարիները բերեցին նրան, որ ընտրական բարեփոխումների արդյունքում ընդամենը փոխվեցին ընտրությունների արդյունքները կեղծելու գործիքները։ Եթե նախկինում ընտրական տեղամասերում ընտրությունն ուղղորդվում էր բռնություններով, լցոնումներով եւ համանման այլ գործիքակազմով, ի վերջո, արդեն 2017-ի խորհրդարանական ընտրություններում մենք ականատես եղանք, որ ընտրության արդյունքը որոշվում էր տեղամասից դուրս՝ տեղամասի դիմաց, գազելների մեջ»։

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն էր, որ այս շրջափուլը հնարավոր չէ ավարտել, բայց արդեն դեկտեմբերին կայացած ընտրություններում պատկերն այլ էր՝ չնայած նույն էին ե՛ւ օրենսդրությունը, ե՛ւ տեղական ընտրական հանձնաժողովները․

«2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակ մենք, ըստ էության, ունեինք նույն իրավական դաշտը, նույն տարածքային ընտրական հանձնաժողովները, որոնց անդամների մի զգալի մասը երբեմն անձամբ որոշակի գործառույթներ են արել ընտրությունների արդյունքներ ձեւավորելու համար, չէի ասի՝ կեղծել, էդպիսի մեղադրանք, բայց իրենք շահագրգռված էին եղել որոշակի արդյունքներ ձեւավորելու հարցում։ Ու այս նույն կազմով մենք ունեցանք հանրության վստահությունը վայելող ընտրություններ, բոլորն ընդունեցին, որ ընտրություններն անցել են ազատ, արդար թափանցիկ»։

Պատգամավորն ասաց, որ սա մեկ բանի ապացույց է, որ ընտրությունների որակը ոչ թե օրենսդրությունը կամ համակարգն են որոշում, այլ որոշում են քաղաքական կամք դրսեւորող անձինք, այն անձինք, որոնք հնարավորություն ունեն ոստիկանությանը, իրավապահներին, դատախազությանը հրահանգներ տալու կամ չտալու․

«Եւ երբ մենք ունեցանք մի կառավարություն, որը հայտարարեց, որ իր համար ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները վեր են ամենից, մենք ունեցանք այդպիսի ընտրություններ»։

Հովակիմյանը նկատեց մի կարեւոր հանգամանք, որ անցյալ՝ 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններին Հայաստանի իրավապահ համակարգն իր ողջ ներուժով իր պարտքը կատարեց՝ ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, ՀՔԾ եւ այլն․

«Նախկինում մեր ընտրությունների ամենամեծ խնդիրներից մեկն այն էր, որ ընդդիմությունն ու դիտորդները իրավապահների գործառույթներ էին կատարում, փորձում էին կանխել ընտրակեղծիքները եւ այլն, այս անգամ մեր իրավապահ համակարգը կատարեց իր պարտքը, դա էր այս ընտրությունների հիմնական արդյունքն ապահովողը։ Մեր իրավապահ համակարգն այլեւս անելու է այն, ինչ իր վրա դրված է օրենսդրությամբ, ոչ ոք իրավապահ համակարգի ոչ թեւերն է կտրելու, ոչ զսպելու է, որ իր գործառույթը չանի»։

Ելույթի վերջում «Իմ քայլի» պատգամավորն ասաց, որ մեր ընտրական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի, եւ դա պետք է արվի միասնական ուժերով՝ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ուժերի, ե՛ւ քաղհասարակության հետ․

«Մենք պիտի ստանանք Ընտրական օրենսգիրք, որն ապագայում մշտապես ամբողջությամբ կապահովի ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթաց»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հերթական նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հաղորդում էր ներկայացնում անցած տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

ԿԸՀ ղեկավարն ասաց, որ իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ընտրությունների արդյունքները չեն կեղծվել (Մուկուչյանը ԿԸՀ նախագահն է 2011 թվականից,-հեղ․)։

Մուկուչյանն իր զեկույցում երեկ ասել էր, թե այնպես չի եղել, գոնե 2012 թվից այս կողմ, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ եւ դրանք արտացոլեն այլ պատկեր եւ այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում․ «Մինչ այդ ընտրողի կամքի հետ կապված հնարավոր են դեպքեր, որ տեղի ունեցած լինեն»,-նշել էր նա։

«Կարող ենք փաստել, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ ընտրության արդյունքները, նաեւ Երեւանի ավագանու եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ո՛չ արտադատական եւ ո՛չ էլ դատական կարգով որեւէ մեկի կողմից չվիճարկվեցին, դրանց նկատմամբ որեւէ անվստահություն չներկայացվեց: Ընտրության արդյունքներն ընդունվեցին թե՛ ընտրողների, թե՛ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ թե՛ քաղաքացիական հասարակության կողմից»,- Ազգային ժողովում ասել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Տպել
1992 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)