Նախագահ Թրամփի դեմ մեկ այլ հետաքննություն է սկսվել

06/03/2019 schedule11:10

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:Նախագահը շարունակում է հերքել որևէ ներգրավվածություն կամ անօրինական գործողություններ 2016 թվականի նախընտրական շրջանում:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, երկու տարի է անցել Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, սակայն կրքերն այդ ընտրությունների շուրջ չեն հանդարտվում:

«Մենք ամեն ինչ կանենք հնարավոր բոլոր ապացույցները գտնելու համար: Մենք սկսում ենք հետաքննությունը»,- հայտարարել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերի Նադլերը:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ը Կոնգրեսի դատական հարցերով հանձնաժողովը Թրամփի վարչակազմի շուրջ 80 աշխատակիցներից, ընտանիքի անդամներից ու գործընկերներից պահանջել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ պաշտոնի չարաշահման, կոռուպցիայի ու այլ օրինախախտումների հետ կապված հետաքննության շրջանակում:

«Ես համագործակցում եմ բոլոր մարմինների հետ: Այս ամենը խեղկատակություն է: Չկա որևէ համագործակցություն»,- ասել է նախագահ Թրամփը:

Նախագահը շարունակում է հերքել որևէ օրենքի խախտում: Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը հզոր մարմին է, որը ղեկավարում է իմպիչմենտային վարույթները, որոնք քննության են առել ժամանակին նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Բիլ Քլինթոնի գործերը իշխանության չարաշահման մեղադրանքներով: Այս քննությունը դեռևս իմպիչմենտ չէ:

«Արդյոք Դոնալդ Թրամփի գործը կվերածվի Վոթերգեյթի պարզ կդառնա միայն հանրային լսումներից հետո»,- ընդգծում է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ներկայացուցիչ Ջերեմի Վենուքը:

Հետաքննությունն առանձնացված է Ռոբերտ Մյուլլերի գլխավորած Ռուսաստանի վերաբերյալ հետաքննությունից, որի արդյունքները կարճ ժամանակում պետք է հրապարակվեն:

«Մենք դեռևս չգիտենք, թե ինչ տեղեկություն է պարունակում Ռուսաստանի հետ կապված զեկույցը: Կան կասկածներ, սակայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք առկա են հիմնավորված փաստեր»,- նշում է Ալան Լիչթմանը Ամերիկյան համալսարանից:

Այս զարգացումներին նախորդել էր Թրամփի նախկին փաստաբան Մայք Քոհենի մասնակցությամբ լսումները, ուր վերջինս մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Թրամփի հասցեին՝ ընդգծելով, որ ստիպված էր սուտ վկայություն տալ:

Այս պահին Նյու Յորքի, Նյու Ջերսիի ու Վաշինգտոնի դատարաններում ընթանում են մի շարք դատական գործեր նախագահի մերձակա շրջանակների մասնակցությամբ:

Տպել
1427 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին