ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները ներկայացվել են գերմանական GIZ-ի պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայութունից։

Նախարարն իր խոսքում նշել է․ «Մի շարք հաջողություններ, որ մենք գրանցել ենք, պայմանավորված են եղել նաև GIZ-ի կողմից իրականացված և իրականացվող ծրագրերով։ Ուրախ կլինենք ձեզ հետ միասին քննարկել մեր հետագա գործողությունները։ Այս բարձր ակնկալիքների և նպատակների փուլում կարևոր են ոչ ստանդարտ լուծումները  և այստեղ է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության փորձը և կարողությունները շատ օգտակար կլինեն»։

Գործընկներների խնդրանքով նախարարը ներկայացրել է կառավարության տնտեսական, առաջնահերթությունները, անդրադարձել կառուցվածքային փոփոխություններին առնչվող հարցերին։

Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է եղել փոքր և միջին ձեռներեցության զարգացման հարցին։ Նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն  նոր ՓՄՁ-ների առանց խոչընդոտների ստեղծման  ապահովում, այլև գործող ընկերությունների մրցունակցության բարձրացում։ Քննարկվել է ոլորտի զարգացման պետական գործիքակազմը և ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շարունակման և հետագա համագործակցության վերաբերյալ:

Նախարար Տիգրան Խաչատրյանը «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփայի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները, ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների զարգացման խնդիրները, ինչպես նաև անդրադարձել գինեգործության զարգացմանը Հայաստանում։

ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել նախարարին արդյունավետ հանդիպման, համապարփակ տեղեկատվության  համար և նշել, որ գերմանացի գործարարների կողմից լուրջ հետաքրքրվածություն  կա Հայաստանի նկատմամբ։

Հանդիպման ավարտին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներայացուցիչները նախարարին են հանձնել տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ մշակված «Տեխնիկական աջակցություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` նորարարության խթանմանն ուղղված պետական համապարփակ ռազմավարության մշակման համար» փաստաթուղթը: Նախարարը նշել է, որ նորարարության խթանումը նախարարության գործունեության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում և այս տեսանկյունից ներկայացված փաստաթուղթը ևս կարող է օգտակար լինել ինովացիոն քաղաքականության մշակման գործընթացում:

Տպել
1433 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա