Հայաստանն ունի քաղաքական կամք խորացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը. վարչապետը՝ Բրյուսելում (տեսանյութ)

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո Նախագահ Տուսկ,
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,

Սա իմ երկրորդ հանդիպումն է Նախագահ Տուսկի հետ Բրյուսելում, եւ առաջինը` Հայաստանի վարչապետի պաշտոնին իմ վերանշանակվելուց հետո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Նախագահ, ջերմ ընդունելության եւ արդյունավետ ու նպատակային քննարկումների համար:

Այսօրվա քննարկումների ընթացքում մենք անդրադարձանք բազմաթիվ հարցերի` Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներ:

Ուրախությամբ ենք ընդգծում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության բարձր մակարդակը: Ես ընդգծեցի, որ Հայաստանն առավել վճռական է եւ ունի քաղաքական կամք՝ խորացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Քննարկումների ժամանակ մենք անդրադարձանք Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:Հայաստանում այդ ընտրությունների նկատմամբ աննախադեպ հասարակական վստահություն կար: Այս համատեքստում մենք նաեւ բարձր ենք գնահատում ընտրական գործընթացների հաջող կազմակերպման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը:

Մեր երկրում տեղի ունեցած դինամիկ քաղաքական փոփոխությունները, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրություններն էլ ավելի մոտեցրին Հայաստանին ու Եվրամիությունը՝ արժեքների ընդհանրության տեսանկյունից: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլեւս վտանգված չէ:

Ես բարձր եմ գնահատում Եվրամիության տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին, որը ներառում է կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարության խթանումը եւ օրենքի գերակայության ամրապնդումը:

Նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ: Ուրախ եմ, որ մեր եվրոպացի բարեկամներն ու գործընկերներն ունեն նման մոտեցում եւ տեսլական մեր երկկողմ օրակարգի նկատմամբ:

Մենք մտադիր ենք իրականացնել այս հավակնոտ օրակարգը` հիմնվելով մեր քաղաքացիների եւ հայրենակիցների ծանրակշիռ մանդատի, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերների հարաճուն աջակցության վրա:

Մեր քննարկման ընթացքում անդրադարձ կատարեցինք Համակողմանի եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարեւորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ մեր բարեփոխումների օրակարգի իրականացման համար:

Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի եւ թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018 թվականի հունիսից: Այս համատեքստում մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները:

Երկուստեք քննարկեցինք նաև վիզաների ազատականացման գործընթացը: Հայաստանի քաղաքացիներն ակնկալում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորություն ունենալ: Մենք հուսով ենք, որ այս հարցում քաղաքական որոշում կարձանագրվի, քանի որ դա շոշափելի արդյունք կլինի մեր քաղաքացիների համար եւ առավել տեսանելի կդարձնի մեր գործընկերությանը:

Նախագահ Տուսկի հետ մեր հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Արեւելյան գործընկերության առաջիկա 10-րդ տարեդարձին: Ես վերահաստատեցի Արեւելյան գործընկերության 10-ամյակի համատեղ նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու մեր պատրաստակամությունը:

Մենք նաեւ քննարկեցինք տարածաշրջանային հարցեր: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշումը, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը եւ ջանքերին: Դա արժեքավոր ներդրում է մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում:

Ես վերահաստատեցի, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Վերջում, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ ընթացիկ երկխոսությունը եւ արդյունավետ քննարկումները կնպաստեն մեր գործընկերության հետագա ամրապնդմանը եւ փոխշահավետ երկկողմ հարաբերությունների օրակարգի իրականացմանը բոլոր բնագավառներում:

Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել, պարոն Նախագահ, ջերմ ընդունելության համար»:

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկ. «Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ Բրյուսելում:

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել դեկտեմբերին կայացած ընտրություններում Ձեր տպավորիչ հաղթանակից և Ձեր կառավարության երդմնակալությունից հետո այսքան շուտ Բրյուսել այցելելու համար: 

Ձեր կառավարության որդեգրած արժեքները եւ արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: Ես հիանում եմ Ձեր` ժողովրդավարական բարեփոխումներ եւ տնտեսական զարգացում իրականացնելու վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը: 

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու եւ իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին: 

Մենք վճռական ենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը կատարելու հարցում, որից իրական օգուտներ կքաղեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Եվրամիությունը: Համաձայնագրի գերակշռող մասն արդեն իսկ նախնական կիրառվել է եւ իրական ազդեցություն ունի: ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն արտահանող գործընկերն է, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի արտահանման ավելի քան 28 տոկոսը: Այս համաձայնագիրն իրականացվում է ներքին բարեփոխումներին զուգընթաց: ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել ձեր բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ: Մենք համաձայն ենք կոռուպցիայի դեմ պայքարում եւ օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների գործընթացում ձեր ուժեղ շեշտադրման հետ: 

Այսօր մենք նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչպես գիտեք, ԵՄ-ն լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին եւ նրանց առաջարկներին: Ես ոգեւորված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների վերջին շփումներով եւ ողջունում եմ լարվածության ներկայիս նվազումը: ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն: Բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարեւոր քայլ է դեպի կարգավորում, որին մենք պատրաստ ենք աջակցել: 

Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում վարչապետին`Արեւելյան գործընկերությանը Հայաստանի բերած արժեքավոր ներդրման համար: Այս գործընկերությունը տոնում է իր 10-ամյակը մայիսին: Մենք համաձայնեցինք կրկին հանդիպել, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որը իրականացվել է վերջին 10-ամյակի ընթացքում: Այնպես որ, ես ակնկալում եմ Ձեզ նորից տեսնել երկու ամիս անց՝ Բրյուսելի մայիսյան հոբելյանական տոնակատարություններին»:

Տպել
2234 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում