Գերմանական եւ բուլղարական կինոընկերությունները վերակնքել են «Տատիկիս վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության համաձայնագրերը

Գերմանական «Քլեւեր Փրոդաքշն» եւ բուլղարական «ԺելՖիլմ» կինոընկերությունները վերակնքել են «Տատիկիս վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության համաձայնագրերն ու վերաստանձնել են 2018թ-ի փետրվարի 23-ին Բեռլինում կնքած համատեղ Արտադրության Եռակողմ Պայմանագրի պարտավորությունները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Տատիկիս վարսերը» ֆիմլի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

«2018թ-ի փետրվարի 23-ին Բեռլինում կնքած համատեղ արտադրության եռակողմ պայմանագրի պարտավորությունների ժամկետն ավարտվում էր մի քանի օրից, ինչից կարող էին հրաժարվել՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմի արտադրության ընթացքը խափանելու պատճառով: Ինձ գրած նամակում համաարտադրողները հայտնել են իրենց հաստատակամությունը՝ ցանկացած պայմաններում ֆիլմի արտադրությունը ավարտելու և ՀՀ (բարեբախտաբար վերակազմավորման փուլում գտնվող) պետական կառույցների որոշ պաշտոնյաների կողմից ֆիլմի հանդեպ իրականացված ապօրինությունների նյութական ու բարոյական վնասը վերականգնելու գործում։ Գործընկերները միացել են դրամահավաքին, որի մասնակիցների անունները կհրապարակեմ այս շաբաթվա վերջում։ Հայաստանում ու Բուլղարիայում «Տատիկիս վարսերի» նկարահանումների նախապատրաստման, դերասանների վերընտրության աշխատանքները սկսում ենք մարտի 15-ից։ Զուգահեռաբար, նախարար Արայիկ Հարությունյանի հետ համաձայնեցված օրակարգով ընթանում են բանակցություններ, որոնց մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ:

«Տատիկիս վարսերի» հաստատված ֆինանսավորումը արգելափակած «պետական հանձնաժողովի» ապօրինի որոշման դեմ դատական գործընթացը շարունակում ենք՝ անկախ ապատեղեկատվական արշավներից, որոնց նպատակը մեր ընկերության գործարար հեղինակությունն ու բարի համբավը սևացնելն է, ֆիլմի խնդրին քիչ տեղյակ պաշտոնյաներին ու հանրությանը մոլորեցնելը։ Ավելորդ չի հիշեցնել, որ մեր հասցեին հնչեցրած մեղադրանքներից գոնե մեկը մինչ օրս ապացուցված չէ, իսկ դրանք տարածողների դեմ հարուցվելիք դատերը՝ առաջիկա ամենաանհետաձգելի գործերի ցանկում են: Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք ֆիլմը, ապահովվելու ենք գործընթացի առավելագույն լուսաբանումն ու թափանցիկությունը, սաստելու ենք ատելության, ստի ու զրպարտանքի անգամ ամենաչնչին դրսևորումները։ Շնորհակալ եմ մեդիայի գործընկերներին մեր կողքին լինելու, անաչառ տեղեկատվության համար:

Վստահ եմ՝ ծանր ձմռանը հաջորդելու է գարնան ծաղկունքն ու արդարության անվերապահ հաղթանակը»,- գրել է Հովհաննես Գալստյանը:

Տպել
2990 դիտում

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ