Ովքե՞ր են ծառայության հետ չկապված հանգամանքներում մահացած 4 զինծառայողները. դատախազության պարզաբանումը

2019թ. հունվարի 1-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 4 դեպք, որոնցից  2-ը տեղի են ունեցել հիվանդության, 2-ը՝ ավտովթարի հետևանքով:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ դատախազության կողմից ի պատասխան tert.am-ի հարցման տրամադրված՝ ՀՀ և ԱՀ զինված ուժերում սույն թվականի հունվարի 1-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվության մեջ ներկայացված՝ զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը փորձ է արվում մանիպուլյատիվ էֆեկտով ներկայացնել որպես միտումնավոր թաքցված:

Քանի որ խոսքը վերաբերում է մի կողմից այնպիսի նուրբ, բարոյական հարցի, ինչպիսին մարդու և հատկապես զինվորական ծառայության հետ առնչվող անձի մահն է, իսկ մյուս կողմից՝ զինված ուժերի նկատմամբ հանրային վստահության չափազանց կարևոր գործոնին, ստիպված եմ հրապարակել զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերի էական հանգամանքները՝ խնդրի հերթական արհեստական շահարկումները կանխելու համար:

Թե որքանով են այդ դեպքերը կապված զինվորական ծառայություն իրականացնելու, մարտական հերթապահության հետ, որքանով կարելի է այդ դեպքերի հետևանքով, ցավոք, մահացած անձանց որակել որպես զոհեր, և որքանով կարող էր առհասարակ իմաստ ունենալ այդ դեպքերը թաքցնել, թողնում եմ ընթերցողների բանական և ողջախոհ դատողությանը:

2019թ. հունվարի 1-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 4 դեպք: Դրանցից 2-ը տեղի են ունեցել հիվանդության, 2-ը՝ ավտովթարի հետևանքով:

Մասնավորապես՝

1. Գ. Գ. Չոբանյան

պայմանագրային, սերժանտ

01.01.2019թ. Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 141-րդ կմ-ի հատվածում 21.30-ին, ազատ հերթափոխում գտնվելու ընթացքում, ավտոմեքենայով ենթարկվել է ավտովթարի, ինչի հետևանքով մահացել է:

2. Ս. Գ. Գևորգյան

ենթասպա

06.01.2019թ. ընդունվել է Մարտակերտի քաղաքային հիվանդանոց ՝ հիպերտոնիկ կրիզ, սրտի իշեմիկ հիվանդություն, ստամոքսային խոց ախտորոշմամբ: Ժամը 11.50-ի սահմաններում գրանցվել է նրա կենսաբանական մահը:

3. Խ. Ս. Գևորգյան

պայմանագրային, շարքային

13.01.2019թ. ժամը 22.00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374-րդ կմ-ի հատվածում իր վարած ավտոմեքենայով բախվել է Իրանի քաղաքացու բեռնատարին և տեղում մահացել:

4. Կ. Տ. Լալայան

փոխգնդապետ

24.01.2019թ. ժամը 23.15-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայում գրանցվել է նրա կենսաբանական մահը, ախտորոշումը՝ քաղցկեղ:

Ի դեպ, առանձին անհիմն շահարկումներ կան նաև առ այն, որ նախորդ տարվա համեմատ զինված ուժերում մահվան դեպքերը շատացել են: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ եթե 2019թ. հունվարի 1-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ և ԱՀ ԶՈւ-երում մահվան ընդհանուր 7 դեպք, որոնցից երեքը՝ զինվորական ծառայության հետ կապված, 4-ը՝ զինծառայության հետ չկապված, ապա 2018թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր մահվան ընդհանուր 11 դեպք, որոնցից 6-ը՝ զինծառայության հետ կապված, 5-ը՝ չկապված»,–գրել է գլխավոր դատախազի խորհրդականը։

Տպել
2136 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը