Խնդիրն այդ անընդունելի հայտարարությանը հաջորդած քննարկումների որակն ու թաքնված նպատակներն են

Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հարցազրույցը լրջորեն ալեկոծեց հանրային կարծիքն ու բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նա, հիշեցնենք, հայտարարել էր, թե ղարաբաղցիներն ըստ էության ադրբեջանցիներ են ու պիտի «վաբշե մաքրվեն ստեղից»։

Խնդիրն, իհարկե, Ռուբեն Հախվերդյանը չէ, ոչ էլ ամեն անհեթեթություն մեկնաբանելու անհրաժեշտություն կա։ Անձամբ նրա դեպքում կարելի է ընդամենը հետեւություններ անել, որ, ասենք, այսուհետ լավ կլինի հեռուստաընկերությունների տաղավարներում ալկոտեստերներ տեղադրել, կամ էլ, եթե դա հնարավոր չէ, ստիպել, որ հարցազրույց տվողը եթեր մտնելուց առաջ «մի հատ հո անի»։

Խնդիրն այդ անընդունելի հայտարարությանը հաջորդած քննարկումների որակն ու թաքնված նպատակներն են։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Հայտնի երգահանը ուղիղ եթերից հայտարարում է, թե ղարաբաղցիներն ադրբեջանցիներ են, ու սոցկայքերում հայտնվում են այս անհեթեթության հարյուրավոր /իրական, թե ֆեյք՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ/ պաշտպաններ, որոնք իրենց հիացմունքն են արտահայտում «Ռուբոյի դուխի» առթիվ, կրկնում են նույնը, մի երկու բան էլ իրենց կողմից են ավելացնում, մի խոսքով՝ առաջ են տանում քարոզչական այն գիծը, որն ադրբեջանցիները տասնամյակներ շարունակ փորձում էին արմատավորել մեր գիտակցության մեջ ու չէին կարողանում։ Չի բացառվում, իհարկե, որ այդ ֆեյքերի մի մասի անվան տակ հենց Ադրբեջանի հատուկ ծառայություններն են գործում, բայց վստահաբար՝ կան նաեւ այնպիսիք, ովքեր անկեղծորեն հավատացած են, թե քանի որ նախկին նախագահները /Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը/ ղարաբաղցիներ են, իրենք պարտավոր են ղարաբաղցիների դեմ հնչեցված ցանկացած հայհոյանք «լայքել», ու դրանով իրենք պայքարում են ռեւանշիզմի դեմ, նպաստում են նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանը, մի խոսքով՝ մեծ ծառայություն են մատուցում հեղափոխությանը։

Մյուս կողմից էլ՝ այս անհեթեթ թեմայի շուրջ բարձրացված աղմուկը ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր հակված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ներկայացնել որպես սովորական հեղաշրջում, իսկ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումները՝ քաղաքական հաշվեհարդար։ Ռուբեն Հախվերդյանի այս հայտարարությունները նրանց համար հրաշալի առիթ էին, որովհետեւ հընթացս հանրային գիտակցության մեջ կամաց-կամաց կարելի է ներարկել այն թեզը, թե նախկիններին հալածում են ընդամենը նրանց «ոչ հայաստանցի» լինելու համար, ու դա նրանց միակ «հանցանքն» է։ Հասկանալի է, որ իրականում դա հանցանք չէ, ու հասարակությունը հարյուր տոկոսով /բացառությամբ մի քանի դեգեներատների/ շատ լավ գիտի դա։ Հետեւաբար՝ հասարակության մեջ նախկինների նկատմամբ առկա ատելությունը հիմնականում նրանց ղարաբաղցի լինելով պայմանավորելը նշանակում է հիմնավորել, որ այդ ատելությունն անարդարացի է։ Բայց ակնհայտ է, չէ՞, որ եթե Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ոչ թե ղարաբաղցի լինեին, այլ, ասենք, քյավառցի կամ գյումրեցի, դրանից նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը չէր փոխվելու։ Ոչ էլ, ի դեպ, նրանց արարքներն են փոխել հասարակության մեջ առկա դրական վերաբերմունքը ղարաբաղցիների նկատմամբ ու ընդգծված մերժողական դիրքորոշումը «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական դիսկուրսի հանդեպ։ Ապրիլյան պատերազմը շատ լավ ցույց տվեց դա։

Մի խոսքով՝ խնդիրն այն չէ, որ «մի հիմար քար գցեց ձորը, հազար խելոքներ չկարողացան հանել»։ Խնդիրն այն է, որ այդ «հազար խելոքները» փորձեցին օգտվել առիթից ու դա ծառայեցնել իրենց շահերին։ Հաշվի չառնելով անգամ, որ խոսքը կարեւորագույն հարցի մասին է։ Հարց, որը վերաբերում է ե՛ւ ներհասարակական համերաշխությանը, ե՛ւ մեր անվտանգությանն ու պետականությանն ընդհանրապես։

Տպել
2097 դիտում

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է

Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց․ Վահագն Թեւոսյան

Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. Արեն Մկրտչյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց

Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը. դատախազության պատասխանը՝ Քոչարյանի փաստաբանին

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը