«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հաշվեհամարից 8 մլն դրամ է փոխանցվել Ղարիբ Հարությունյանի հաշվեհամարին

05/03/2019 schedule15:00

Գյումրին առանց տնակների հիմնադրամում լուրջ խնդիրներ են հասունանում: Ասուլիսային ձեւաչափն անցում է կատարում իրավական հարթակ: Հիմնադրամի ներկայիս տնօրեն Մհեր Խաչատրյանը հստակ մեղադրանք է հնչեցնում չարաշահումների մասով: Ասում է՝ իր լռությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ հասկացան, ոմանք հայտարարեցին, որ փաստեր չունենալու պատճառով չի շարունակում սկսած խոսակցությունը: Խոսքը, մասնավորապես վերաբերվում է հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի գործունեության ժամանակահատվածին: Մհեր Խաչատրյանն ասում է՝ հիմնադրամի հոգաբարձուների հետ փետրվարի 7-ին հստակ պայմանավորվածություն է եղել հաջորդ խոսակցությունը ծավալել այն ժամանակ, երբ հիմնադրամում, իր իսկ պահանջով, անցկացվի արտաքին աուդիտ:«Բայց չգիտես ինչու, անակնկալ կերպով, փետրվարի 26-ին՝  հոգաբարձուների հերթական նիստի ժամանակ, հայտարարում են, որ ներքին ուսումնասիրություն են կատարել, եւ որոշում է կայացվել հոգաբարձուների կողմից, որ չեն սպասելու մինչեւ արտաքին աուդիտը, եւ ներքին ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, թե նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից որեւէ չարաշահում չի եղել: Ու դա պետք է հրապարակեն: Անկեղծ ասած ես, մինչ օրս հոգաբարձուների խորհրդի այս քայլի պատճառը չեմ հասկացել: Իմ կողմից արդեն 8 ամիս է՝ ընդունում-հանձնում չի եղել, քանի որ կասկածներ կան չարաշահումների հետ կապված, իմ ցանկությամբ պետք է հրավիրվեր աուդիտ: Որպեսզի իմ ցանկության պատճառով հիմնադրամը ֆինանսական վնաս չկրի, ես պաշտոնապես նիստի ժամանակ հայտարարել եմ, որ, եթե աուդիտն իրականացվի 2 տարվա համար, ես իմ սեփական միջոցներից պատրաստ եմ վճարել 2017-ի համար, ու եթե ապացուցվի, որ ես ճիշտ եմ, եւ եղել են խախտումներ, ես իմ գրպանից վճարած գումարը ետ չեմ պահանջի, կլինի, որ տրամադրել եմ անհատույց: Հոգաբարձուների խորհրդի կողմից չի ընդունվել իմ այս առաջարկը, ասել են՝ 2017-ին արդեն աուդիտ եղել է եւ ցանկութուն չկա նոր աուդիտի: Դա ինձ մոտ կասկածներ առաջացրեց, թե ինչու հիմնադրամն ընդունում-հանձնում կատարելու ժամանակ ցանկություն չունի անցկացնել թափանցիկ աուդիտ: Դրա համար էլ մինչեւ հիմա այդ ընդունում-հանձնումը չի կատարվել: Իսկ ես առաջին օրվանից ասել եմ, որ դա պետք է կատարվի օրենքին համապատասխան, հստակ եւ թափանցիկ: Սրա համար պետք է պատասխանատվություն կրի ինչպես Ղարիբ Հարությունյանն, այնպես էլ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ողջ կազմը, քանի որ չսպասելով արտաքին աուդիտի պատասխանին, հայտարարություն են կատարում առանց հիմնավոր փաստերի՝ մոռանալով, որ հիմնադրամի գումարները ձեւավորվել են մեր համաքաղաքացիների, շուրջ 300 հոգու նվազագույն աշխատավարձի 0.5 կամ մեկ տոկոսի նվիրատվությունից: Օրինակ, քաղաքապետարանի հավաքարարը, ով ստանում է 40 կամ 50.000 դրամ եւ ապրում է տնակում, իր աշխատավարձից 400 կամ 500 դրամ է տվել հիմնադրամին՝ այն հույսով, որ մի օր էլ ինքը կստանա բնակարան: Ու փաստորեն, գործադիր տնօրենն ինչպես ուզել, գումարները տնօրինել է: Այսքան տարիների ընթացքում ոչ մի հրապարակային հաշվետվություն չի ներկայացվել, թե կոպեկ առ կոպեկ հավաքված գումարներն ինչ նպատակի են ծախսվել»,-հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Մհեր Խաչատրյանը:

Ներքին աուդիտն, ըստ Մհեր Խաչատրյանի, անցկացրել է «Շեմմ» հաշվապահական ընկերության  տնօրեն Տիգրան Մինասյանն, որն, ի դեպ, ներկա պահին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խորհրդականն է:

«Մանսագետը եղել է «Շեմմ» հաշվապահական գրասենյակի ղեկավար Տիգրան Մինասյանն, ով իր ասելով՝ ուսումնասիրություն է կատարել իմ բարձրացրած ենթադրյալ չարաշահումների  մասով, եւ պարզել է, որ Ղարիբ Հարությունյանը չարաշահում չի կատարել:  

2017 թվականի մայիս թե հունիս ամիսներին, երբ Ղարիբ Հարությունյանը հաշվետվություն է ներկայացնում  եւ հաշվետվության մեջ բնակարանի ձեռք բերման համար նշված է առք ու վաճառքի գումարից 190 հազարի ավել գումար, Տիգրան Մինասյանը հիմնավորել է, որ Ղարիբ Հարությունյանի կողմից տնակի բնակչին առձեռն գումար է տրամադրվել կտուրի վերանորոգման համար: Բայց սա հո դուքյան չէ՞, որ ով ինչ ուզի՝ անի, փաստաթղթավորում հարավոր չէ՞ր անել, բնակչից ստացական հնարավոր չէ՞ր վերցնել: Բնակչից զանգով եմ ճշտել, հիմնադրամից գումար ստացել է, թե՝ ոչ: Առաջին անգամ, երբ որ զանգել եմ բնակչին, ասել է, որ ստացել է 50.000 դրամ, դրանից հետո, երբ Մինասյան Տիգրանն ուսումնասիրությունը կատարել, ավարտել է, երկրորդ անգամ եմ զանգում բնակչին, ասում  է՝ 30.000-ը մոռացել էի, որ ասեի: Գուցե մոռացել է, բան չունեմ ասելու, բայց դա գրանցված հաշվապահական կառույցի աշխատանքային ոճ չէ: Ես հայտարարել էի, որ 2017 թվականի օգոստոսին հիմնադրամը չի ունեցել օգնականի հաստիք, բայց էդ ժամանակվա տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից աշխատավարձ է ձեւակերպել օգնականի հաշվին եւ էդ գումարները չգիտեմ, թե ուր են գնացել: Սեպտեմբերի 25-ին ներկայացված հաշվետվության մեջ գրված է՝ տնօրենի օգնականի աշխատավարձ 2 ամիս՝  ներառյալ ԱԱՀ: Ես հաշվապահական մեր բանկային փաստաթղթերի քաղվածքով նայում եմ, այդ ժամանակահատվածում ոչ աշխատավարձ է վճարվել, ոչ հարկեր: Այդ գումարներն ու՞ր են գնացել: Տարեկան հաշվետվության մեջ պետք է լինի 10 ամիս տնօրենի օգնականի հաստիք, հունվարին չենք ունեցել օգնական, օգոստոսին չենք ունեցել, սակայն  ձեւակերպված է 11 ամիս եւ 1 մլն 100.000 դրամ աշխատավարձ է վճարվել: Գնահատականը թողնում եմ իրավապահներին, քանի որ էստեղ կողմնապահություն եմ տեսնում: Առանց փաստերի, հիմնադրամը պաշտոնական հայտարարություն է արել, որը  վարկաբեկում է իմ հեղինակությունը եւ իմ անձի նկատմամբ կասկածի տեղիք է տալիս: Պետք է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը պատասխանատվություն կրի իր հայտարարության համար:

2018 թվականի հունիսի մեկին, այդ ժամանակ գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը հիմնադրամի բանկային հաշվից  8 մլն դրամ է փոխանցել իր բանկային հաշվին՝ բնակարանի ձեռք բերման նպատակով: Այսինքն, հիմնադրամը պետք է 8 մլն դրամով ձեռք բերեր սոցիալական բնակարան: Հունիսի 14-ին տնօրենի կողմից բնակարանի առք ու վաճառքը կատարվում է 5 մլն 800.000 դրամով, եւ 2 մլն 200.000 դրամը առք ու վաճառքից հետո պետք է վերադարձվեր հիմնադրամի բանկային հաշվեհամարին, ինչը չի արվել: Այդ գումարը չի վերադարձվում մինչեւ նոյեմբերի 14-ը: 5 ամիս  գումարը եղել է Ղարիբ Հարությունյանի հաշվեհամարին, ով այդ ժամանակահատվածում արդեն չի հանդիսացել հիմնադրամի տնօրենը: Ղարիբ Հարությունյանը հուլիսի 4-ին հոգաբարձուների խորհրդի որոշմամբ արդեն դադարեցրել էր իր անդամակցումը հիմնադրամին որպես տնօրեն, եւ հիմնադրամից հուլիսի 23-ին կամ 27-ին ստացել էր որպես վերջնահաշվարկ եւ աշխատավարձ 390 հազար737 դրամ: Եթե մարդը վերջնահաշվարկ է ստանում, եւ այլեւս հիմնադրամի հետ առնչություն չունի, ինչո՞ւ 2 մլն 200.000 դրամը չի վերադարձրել հիմնադրամին: Սա շատ կարեւոր հարց է, ես չէի հրապարակում, քանի որ իրավական ընթացք էր գնում եւ պետք է հիմնադրամում արտաքին աուդիտ լիներ»:

«Ինձ ասում են, որ ես վարկաբեկում եմ հիմնադրամը: Ժողովուրդ ջան, հիմնադրամը ես եմ վարկաբեկո՞ւմ, թե Դուք՝ Ձեր գործունեությամբ: Հոգաբարձուների մեծամասնությունն ընդհանրապես ծանոթ չէ հիմնադրամի կանոնադրությանը: Հուլիսի 5-ից ես գործունեությունս ծավալել եմ որպես գործադիր տնօրեն, պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել տարբեր հարթակներում, եւ գրություն էի ուղարկել պետռեգիստր, որ փոփոխություն կատարվեր տնօրենի մասով, պատասխան եմ ստանում, որ հոգաբարձուներն ինձ տնօրեն ընտրելու որոշում կայացնելու իրավունք չեն ունեցել, քանի որ անձամբ իրենք են կանոնադրությունը ստեղծել եւ որոշել, որ ընտրությունը պետք է 14 հոգով կատարեն, սակայն 11-ն են այդ օրը եղել ներկա: Սա խեղկատակություն է: Դրանից բացի ինձ տարբեր ուղղորդումների մեջ են մեղադրում: Ես պնդում եմ, որ Սամվել Բալասանյանի հետ հանդիպել եմ գործնական նպատակներով: Հակառակ պնդումը պետք է ապացուցել դատարանում: Մարդիկ իմ ու իրենց անցյալը շատ լավ գիտեն, ես երբեք ընտրության չեմ մասնակցել, ոչ մի քաղաքական թիմում չեմ եղել: Որեւիցե պաշտոնի նկրտումներ չեմ ունեցել, քաղաքական կռիվներ չեմ տվել: Հիմա խոսակցություններ են պտտվում, թե նախկին տնօրենի հետ կապված փոխմարզպետ նշանակվելու հարցեր կան: Էդ ամեն ինչը ինձ հետաքրքիր չէ»,-հայտարարել է Մհեր Խաչատրյանը:

Հիմնադրամը նաեւ, ըստ Մհեր Խաչատրյանի, չունի այնքան գնված սոցիալական բնակարան, որքան հայտարարում է: 29 սոցիալական բնակարանների սեփականաշնորհման վկայականները հիմնադրամում չեն:    

«Ես հստակ հայտարարում եմ, որ մինչեւ հիմա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հայտարարած 29 բնակարանի ձեռք բերումը իրականությանը չի համապատասխանում: Չկան այդ բնակարանների սեփականաշնորհման վկայականները, այդ բնակարանները չեն պատկանում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: Պողոսը Պետրոսին բնակարան է տալիս, եւ ընդհանրապես կապ չունի հիմնադրամի հետ, հայտարարվում է, որ հիմնադրամն է գնել բնակարանը: Թող իրավապահները պարզեն, թե որտեղ են այդ 29 բնակարանները, որոնք գնել է հիմնադրամը: Ես ենթադրում եմ, որ տեղի է ունեցել մանիպուլյացիա, նախկին տնօրենը, որպեսզի ներկայացնի ուռճացված թվեր, մամլո հաղորդագրությունների, հայտարարույթունների, ռեպորտաժների միջոցով տեղեկատվություն է տարածել սոցիալական բնակարանների ձեռք բերման մասին: Դրա համար ես 24 ժամվա մեջ այս փաստաթղթերն ամբողջությամբ տրամադրելու եմ իրավապահ մարմիններին, եւ եթե նրանց կողմից այս բանավոր հայտարարությունն առիթ չի հանդիսանա, որ իրավական գործընթաց սկսեն, ես 24 ժամվա ընթացքում ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանին պետք է դիմեմ, որպեսզի իրավապահ մարմինները հիմնադրամում բացման օրվանից մինչ հիմա կատարեն մանրամասն ստուգումներ, որ բոլոր հարցերին տրվեն պատասխաններ եւ մեղավորները կրեն պատասխանատվություն, այդ թվում եւ ես, եթե նման բան կհայտնաբերվի»,- ասել է «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» տնօրեն Մհեր Խաչատրյանը:

Տպել
2888 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում