Հայաստանն Արցախին կնվիրաբերի շտապ օգնության 10 նոր մեքենաներ․ պետնախարարն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի գործընկեր կառույցի հետ փոխգործակցության առկա մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողական շարունակականությունը: Այս համատեքստում Գ․ Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։

«Հատկապես բժշկական ապահովագրությունը համարում ենք առաջնային և պահանջված: Կարծում ենք՝ այն պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած քաղաքականության տրամաբանության ծիրում մենք առողջապահական հարցերը դիտարկում ենք այդ շրջանակում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ առողջապահության նախարարը ևս գոհունակություն է հայտնել Արցախի առողջապահության համակարգի հետ համագործակցության դինամիկայից՝ նշելով, որ ՀՀ-ում իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները:

«Առաջիկայում Արցախի մեր գործընկերներին կտրամադրենք շտապ օգնության նոր և արդիականացված տասը մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր: Ինչ վերաբերում է ապահովագրության համակարգի ներդրմանը, ապա մենք ևս կարևորում ենք դրա՝ սոցիալական ուղղվածություն ունենալու առաջնահերթությունը, և կարծում ենք, որ այն չպետք է դառնա սոսկ ֆինանսական շուկայի զարգացման առաջնահերթ գործիք: Համոզված եմ՝ այս հարցում ՀՀ կառավարության՝ առաջիկայում ընդունելիք որոշումը կլինի այդ տրամաբանության մեջ, և մեր համագործակցությունը նաև այս բնագավառում կարևոր հեռանկար կունենա»,- ասել է Ա. Թորոսյանը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել գերատեսչությունների միջև կապերի խորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։

Տպել
1240 դիտում

Երեկ տեղացած ձյան պատճառով ավտովթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է. ՃՈ պետ

Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել

Սյունիքում 2019 թվականին ամբողջովին վերանորոգվել են 49 դպրոցների ճաշարաններ, իսկ 15-ի նորոգումն ընթացքի մեջ է

Հրդեհ Դավիթաշենում. տուժածներ չկան, վնասը նյութական է

Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ վեր խոյացող «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

Քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և զինամթերք

Արարատի մարզում նախատեսված է հիմնանորոգել միջպետական եւ հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհ

Ինքնաթիռի կործանման օրը Իրանի օդային տարածքում 6 ամերիկյան F35 կործանիչ-ռմբակոծիչ է եղել. Լավրով

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. վիրավորները գիտակցության չգալով մահացել են

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների թիվը կտրուկ ավելացել է

ՆԱՏՕ-ի գեներալ Լորեն Միշոն բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը

Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

ԱՄՆ-ը մտածել է Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու մասին. Մայք Պոմպեո

Ամփոփվել են ՀՀ ԶՈւ զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները

Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

Մեքենան բախվել է ծառին, հետո՝ «Կլայկ» կահույքի արտադրամասի պատին. կա տուժած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

Մարզպետը կլանային որոշում կայացրեց, սա հիվանդանոցն ինձանից խլել էր, որը չեմ հանդուրժելու. Աշոտ Կուրղինյան

Սոցցանցերից մեկի օգտատերը երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար պահանջել էր 190․000 դրամ. ոստիկանություն

Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր, սակայն ես թույլ չեմ տվել. Արթուր Մելիքյան