Հրաժարական են ներկայացրել Գորայքի համայնքապետն ու ավագանու 6 անդամից 4-ը

Մարտի 1-ին հրաժարական են ներկայացրել Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը եւ համայնքի ավագանու 6 անդամից 4-ը:

ՀԺ-ի հետ զրույցում Գորայք խոշորացված համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանն ասաց, որ կոնկրետ իր հրաժարականը կապված է ավագանու անդամների հետ ունեցած անձնական խնդիրների հետ, ինչն էլ ժամանակի ընթացքում վնասել է գործնական հարաբերությունները. «Իմ ու ավագանու 2 անդամների մեջ խնդիր էր առաջացել, վերջնական որոշում ընդունեցի ի շահ ժողովրդի, որ գոնե բյուջեն հաստատվի, ծրագրերից հետ չմնանք»,-ասաց նա՝ մանրամասնելով. «Անձնական խնդիրներ կային, որոնք իրենք բերեցին, գործի հետ կապեցին, իմ ներկայացրած բյուջեն՝ աշխատավարձի հաստիքացուցակով 52 մլն էր, իրենք ասում էին, թե շատ է, բայց բերին հաստատին 54 մլն-ից ավելին, էլեկտրիկի հաստիք կար, որը մեզ պետք չէր այլեւս, ու քանի որ էդ էլեկտրիկը ավագանու հայրն էր, նորից բերեց-մտցրեց հաստիքացուցակ»:

Համայնքի արդեն նախկին ղեկավարի խոսքով՝ խնդիրները վաղուցվա են, սակայն սրվել են հունվարրից հետո. «Գալիս հող էին ուզում, փող էին ուզում, չեմ տվել… լարվածություն սկսվեց, նիստերը սկսեցին բոյկոտել, չէին գալիս…ի շահ ժոովրդի որոշեցի ես էլ, իրենք էլ հրաժարական տանք, որ նոր համայնքի ղեկավար ու նոր ավագանի լինի, նորմալ աշխատեն, թե չէ էս ձևով մինչեւ 2021-ը շարունակել հնարավոր չէր»:

Առուստամյանի խոսքով՝ հրաժարական են ներկայացրել ավագանու 6 անդամներից 4-ը, որոնց մեջ են նաեւ իր ընդդիմախոսները, մյուս 2 անդամներից մեկը չի ներկայացել, մյուսն էլ բարկացել հեռացել է ու դիմում չի գրել:

Գորայքի ղեկավար Առուստամ Առուստամյանը համայնքի ղեկավար է ընտրվել առաջին անգամ 2005 թվականին, իսկ 2016-ից ընտրվել է արդեն խոշորացված համայնքի ղեկավար:

Սյունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչությունից հայտնեցին, որ մարտի 1-ին կայացած Գորայքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում, ՀՀ ՏԻՄ օրենքի համաձայն, կազմվել է արձանագրություն՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այն ներկայացվել է Սյունիքի մարզպետարան եւ եռօրյա ժամկետում կուղարկվի  ՀՀ վարչապետին  ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարություն:

Օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կնշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, եւ Գորայքում կկայանան համայնքի ղեկավարի ու ավագանու արտահերթ ընտրություններ:

ՀԺ-ն առաջիկայում կփորձի զրուցել նաեւ հրաժարական ներկայացրած ավագանու անդամների հետ:

Տպել
941 դիտում

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները