Համազգայինցիների ու Ղարիբյանի երեկոյան վիսկիախմությունն իրականացվել է. թատրոնը նոր շենք կունենա

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրինությունն ու մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 1-ին միասին վիսկի են խմել եւ զրուցել թատրոնի հնարավոր վերակազմավորման մասին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:

«Ներկա էի ես, մեր փոխտնօրենը, Նազենի Ղարիբյանն ու իր օգնականը, 4 հոգով էինք, բայց այդ վիսկի խմելու արարողությունը եղավ նրանց 3-ի միջեւ, քանի որ ես վիսկի չեմ խմում, սուրճ խմեցի»,-կատակեց Արման Նավասարդյանը:

Թատրոնի տնօրենը հայտնեց, որ երեկոյի ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկել, այդ թվում եւ թատրոնի շենք չունենալու եւ օրեր առաջ լրատվամիջոցներով տարածված՝ Համազգայինի եւ ԵԹԿԻ-ի միացման ու միեւնույն գործառույթներն իրականացնելու մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Նազենի Ղարիբյանը, ընդունելով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ղեկավարության հրավերը, դիտել էր նրանց «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը։ Ավելի ուշ լրագորղների հետ զրույցում հայտնել, որ Համազգայինի դերասանների հետ երկար ու կառուցողական զրույց է ունեցել եւ երեկոյան գնալու են միասին վիսկի խմելու:

Համազգային թատրոնը չունի սեփական տարածք՝ գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում, ուստի Նազենի Ղարիբյանն ավելի վաղ առաջարկել էր այն ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական եւ փորձարարական հարթակ:

Սակայն թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի վստահեցմամբ՝ Ղարիբյանի այն պնդումը, թե Համազգայինի գործառույթները համապատասխանում են ԵԹԿԻ-ի գործառույթներին՝ իրականությանը չի համապատասխանում, ինչի մասին էլ նրանք մարտի 1-ի երեկոյան երկար քննարկում են ունեցել:

«Նազենի Ղարիբյանն այսպես ձեւակերպեց իր միտքը՝ քանի որ մենք շենք չունենք, ցանկացել է այդ քայլով մեր շենքի հարցը լուծել: Այսինքն, եթե միանայինք թատերականի շենքին մեխանիկորեն շենքի հարցը կլուծվեր»,-ասաց Նավասարդյանը՝ նկատելով, որ իրենց գործառույթները կանոնադրությամբ եւս չեն համապատասխանում ինստիտուտի հետ:

Նավասարդյանը հայտնեց, որ իրենք այլեւս շենքի խնդիր չեն ունենա, քանի որ մասնավոր հովանավորի միջոցով Համազգային թատրոնի համար նոր շենք է կառուցվում: «Անրի Վերնոյ» փողոցում պետությունը տարածք է տրամադրել Սոս Սարգսյանի համազգային թատրոնին, շինարարությունն արդեն սկսված է: Թատրոնի տնօրենի փոխանցմամբ՝ 5 ամսից հիմնական կառուցապատման աշխատանքները կավարտվեն. «Ամենաուշը մեկ տարուց էլ մենք կտեղափոխվենք նոր շենք»:

Տպել
3874 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված