Արցախին կնվիրաբերվեն շտապ օգնության 10 նոր մեքենաներ․ պետնախարարն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի գործընկեր կառույցի հետ փոխգործակցության առկա մակարդակը՝  կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողական շարունակականությունը: Այս համատեքստում Գ․ Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։

«Հատկապես  բժշկական ապահովագրությունը համարում ենք առաջնային և պահանջված: Կարծում  ենք՝ այն պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած քաղաքականության տրամաբանության ծիրում մենք առողջապահական հարցերը դիտարկում ենք այդ շրջանակում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ առողջապահության նախարարը ևս գոհունակություն է հայտնել Արցախի առողջապահության համակարգի  հետ համագործակցության դինամիկայից՝ նշելով, որ ՀՀ-ում իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները:

«Առաջիկայում Արցախի մեր գործընկերներին կտրամադրենք շտապ օգնության նոր և արդիականացված տասը մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր: Ինչ վերաբերում է ապահովագրության համակարգի ներդրմանը, ապա մենք ևս կարևորում ենք դրա՝ սոցիալական ուղղվածություն ունենալու առաջնահերթությունը, և կարծում ենք, որ այն չպետք է դառնա սոսկ ֆինանսական շուկայի զարգացման առաջնահերթ գործիք: Համոզված եմ՝ այս հարցում ՀՀ կառավարության՝ առաջիկայում ընդունելիք որոշումը կլինի այդ տրամաբանության մեջ, և մեր համագործակցությունը նաև այս բնագավառում կարևոր հեռանկար կունենա»,- ասել է Ա. Թորոսյանը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել գերատեսչությունների միջև կապերի խորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։

Տպել
664 դիտում

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի