Սպանություն Կոտայքի մարզում. Ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործությունը նախապատրաստած անձանց

Կոտայքի մարզում փետրվարի 24-ին տեղի ունեցած սպանությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները համալիր և բազմակողմանի միջոցառումների արդյունքում հայտնաբերել ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 24-ին Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9մմ տրամաչափի 4 պարկուճ։ Պարզվել է, որ սպանվածը Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր։ 

Հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, սկսել են համատեղ աշխատանքը՝ ձեռնարկելով համալիր ու բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել են ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման ենթարկել երկու անձի, որոնք հենց նույն օրը ձերբակալվել են։ Լոռու մարզում ապրող 35 և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 2-ին նրանք կալանավորվել են։ 

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ և այլ ռազմամթերք, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։  Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Տպել
763 դիտում

«Արյան կանչ». Գյումրիում բացված ցուցահանդեսը նվիրվել է Եղեռնի զոհերի հիշատակին

«Խռուստալից բաժակ էլ եմ կուլ տալիս». Գյումրիում Աշոտ Խանոյանը նոր ռեկորդ է սահմանել

Ապագա և Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը՝ կառավարության օրակարգում

Քաղաքացու օրվա մարզային միջոցառումների նկարագրությունները հենց մարզերի բարբառներով են

Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է. ընկերոջ փոխանցմամբ, վիճակը ծանր է

Անհրաժեշտ է օրենքով ամրագրել ավագանու անդամի այլ աշխատանքով չզբաղվելու պահանջը. Մ. Առաքելյան

Մենք խոստում ունենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

Սա «գեներալի» ողբերգություն է. նրա մտքով չէր անցել տրոպիկական օֆշորը ցուրտ ՌԴ-ով փոխարինել. ԱՆ նախկին նախարար

Սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Եղեգնաձորի մոտ կողաշրջված ավտոմեքենայի 31-ամյա վարորդը մահացել է

Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է եւ բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում. Սերժ Թանկյան

Ռուսական առաջին ալիքի ուղիղ եթերում զանգել եւ խորհուրդներ են հարցրել ՀՀ վարչապետից

Այս տխուր օրը ես միշտ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր օգնել են մեզ պահպանել մեր ազգը. Արոնյան

Սա կարևոր է ամբողջ մարդկության համար. ռուսական Առաջին ալիքի եթերում օրվա մասին է խոսել ՀՀ վարչապետը

Քլոե Քարդաշյանը հայկական դրոշով եւ անմոռուկով սթորի է տեղադրել

ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

Ռուս հայտնի պրանկերները Զելենսկու անունից զանգահարել են Մակրոնին, զրուցել 15 րոպե (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդ այցելողները շտապօգնության հերթապահող անձնակազմից միայն գլխացավի դեղ ու ջուր են խնդրել

Վայքում շինարարական աշխատանքներ են. մոտ 200մ ճանապարհը միակողմանի փակ է բեռնատարների համար