Մինչեւ վերջ բացելու ենք հեմոդիալիզի թեման․ որեւէ մեկը չփորձի ՊՎԾ-ին վերագրել մարդկանց առողջությանը վնասող արարք

02/03/2019 schedule21:20

«Ինչպես խոսք եմ տվել՝ մինչեւ վերջ բացելու ենք հեմոդիալիզի թեման։ Որեւէ մեկը չփորձի ՊՎԾ-ին վերագրել մարդկանց առողջությանը վնասող արարք։ Թույլ չենք տալու»։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի այն հայտարարությանը, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից կամ այլ անձանց կողմից գնումների միջամտության արդյունքում վտանգի տակ է դրվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման եւ հիվանդների սպասարկման գործընթացը։

Դավիթ Սանասարյանի գրառման մեջ նաեւ ասված է․ 

«Առհասարակ զինվորի, թշնամու, հիվանդի, ազգայինի ու նմանատիպ այլ թեմաներով կարված վարագույրների հետեւում են կատարվում շատ ու շատ արատավոր գործողություններ։ Հերթով բացվելու են բոլոր վարագույրները։
Անկախ ամենից՝ սիրում եմ բոլորիդ»։

Թեմայի առնչությամբ Պետական վերահսկողական ծառայությունը նաեւ պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասված էր․

«Անդրադառնալով «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի հայտարարությանը, որ ՊՎԾ կողմից կամ այլ անձանց կողմից գնումների միջամտության արդյունքում վտանգի տակ է դրվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման եւ հիվանդների սպասարկման գործընթացը, հայտնում ենք, որ 01.03.2019 թ. դրությամբ «Վանաձորի ԲԿ»-ի կողմից 2019 թվականի կարիքների համար հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարվել են թվով 3 հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով մրցույթներ՝ 16.01.2019թ., 30.01.2019թ. եւ 21.02.2019թ։ 

Ավելի վաղ՝ 14.01.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից հրապարակվել էին ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/5 եւ ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/6 ծածկագրերով էլեկտրոնային աճուրդները։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքում 16․01․2019թ․ ՀՀ Լոռու մարզպետարան ներկայացված գրությամբ առաջարկվել էին տիպային բնութագրեր, որոնց «Վանաձորի ԲԿ» չի համաձայնել եւ արդյունքում, առանց էական փոփոխությունների՝ նույն բնութագրերով 16.01.2019թ. վերահայտարարել է գնումը արդեն «մեկ անձից» գնման ընթացակարգով՝ ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/3 ծածկագրով եւ 21․01․2019թ արդեն իսկ ձեռք է բերել հրավերով նախատեսված ողջ խմբաքանակը։ 
30.01.2019թ. կրկին հրատապության հիմքով հրապարակվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/7 ծածկագրով գնման ընթացակարգ, եւ նախատեսված պարագաները մատակարարվել են։ 
21.02.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից կրկին հրատապության հիմքով հայտարարվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/12 ծածկագրով ընթացակարգ, որի հրավերով ապրանքները նախատեսվել են մատակարարել 2019թ. փետրվար ամսին։
Հարկ է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանման դեպքում 14.01.2019թ. հայտարարված էլեկտրոնային աճուրդի շրջանակներում հեմոդիալիզի պարագաների մատակարարումը կարող էր նախատեսվել փետրվարի 20-ից ոչ շուտ։
Հետեւաբար, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործողությունները որեւէ կերպ չեն անդրադարձել «Վանաձորի ԲԿ»-ի հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման եւ հիվանդների սպասարկման գործընթացի բնականոն ընթացքի վրա»,-նշված է ՊՎԾ հայտարարության մեջ։

 

Տպել
4533 դիտում

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին