Պակիստան-Հնդկաստան․ կողմերը խոսում են «երկկողմանի ինքնաոչնչացման» մասին

Պակիստանի վարչապետ Իմրան Խանն ասել է, որ Իսլամաբադն ազատ կարձակի հնդիկ օդաչուին, որին գերեվարել է փետրվարի 27-ն հնդկական մարտական ինքնաթիռը վայր գցելուց հետո:

Երեկ ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանում, Խանն ասել է, որ հնդիկ օդաչուին մարտի 1-ին ազատ կարձակեն որպես «բարի կամքի դրսևորում», գրում է Ազատությունը:

Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին էլ հայտնել էմ որ Պակիստանը հույս ունի, որ կհաջողվի խուսափել Հնդկաստանի հետ լայնածավալ ռազմական բախումից, հակառակ դեպքում այդ պատերազմը կհանգեցնի «երկկողմանի ինքնաոչնչացման»։

«Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա։ Դա երկկողմանի ինքնաոչնչացում կլիներ։ Պակիստանը երբեք չի ձգտում թեժացման, երբեք չի ձգտում թշնամական դիրքորոշում որդեգրել»,- ասել է Քուրեշին CNN հեռուստաալիքի հարցազրույցում։ 

Նա հիշեցրել է, որ Պակիստանի իսլամական հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելուն պես Իմրան Խանը Հնդկաստանին հայտարարել է, որ «եթե նա դեպի խաղաղություն քայլ անի, մենք երկուսը կանենք»։

Մինչդեռ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ առաջին անգամ անդրադառնալով երկու երկրների միջև ի հայտ եկած նոր լարվածությանը, Նյու Դելիում ասել է, թե «ժողովուրդը պետք է ամուր կանգնի և միավորվի, քանի որ թշնամին ցանկանում է ապակայունացնել Հնդկաստանը»:

«Մեր ամբողջ երկիրը միասնական է և սատարում է մեր զինվորներին: Ամբողջ աշխարհն է մեզ հետևում, Հնդկաստանը հավատում է իր բանակին, Հնդկաստանը պատրաստ է մեկ մարդու պես կռվել և հաղթել»,- ասել է Մոդին:

Երկու երկրները պնդում են, թե թշնամու օդանավեր են վայր գցել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Վաշինգթոնը միջնորդում է և փորձում է նպաստել ճգնաժամի կարգավորմանը:

Տպել
1020 դիտում

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից