Սփյուռքի նախարարությունը չի փակվում կամ լուծարվում, այլ վերակազմակերպվում է․ Բաբկեն Տեր Գրիգորյանը՝ սփյուռքահայերին

01/03/2019 schedule13:12

Փետրվարի 28-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ-ի «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Խաչատուրյանը, «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը, «Արմինյն միրրոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրեգորյանը, «Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զավեն Թորիկյանը, շաբաթաթերթի անգլերեն տարբերակի գլխավոր խմբագիր Կարինե Վաննը, «Հայկական համայնապատկեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Օշին Քեշիշյանը, «Մասիս» շաբաթաթերթի թղթակից Գաբրիել Մոլոյանը, լրագրող Արամ Արքունը, Կանադայից «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, «Ապագա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ավետիս Պագգալեանը, Արգենտինայից «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճյանը և «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր Կարապետյանը:

Ողջունելով սփյուռքահայ լրագրողներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախևառաջ ներկայացրեց սփյուռքի նախարարության հետագա կարգավիճակին վերաբերող մանրամասներ, հանգամանորեն անդրադարձավ Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը: Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ նախարարությունը չի փակվում կամ լուծարվում, այլ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ Սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպվում է՝ միանալով վարչապետի աշխատակազմին ու ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Գրասենյակը համակարգելուց բացի, լինելու է ռազմավարություններ ու քաղաքականություն մշակող,  իրականացնելու է մշտադիտարկում և վերլուծություն, ապահովելու է համայնքների հետ կապի պահպանումն ու ամրապնդումը», - նշեց Տեր Գրիգորյանը:

Լրագրող Արամ Արքունը հետաքրքրվեց, թե ինչու այդքան շրջանառվող տարբերակներից հետո որոշվեց ստեղծել հենց գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի ստեղծմամբ չեն իջեցվում կամ ստորադասվում սփյուռքի հետ գործակցությունն ու հարաբերությունների զարգացման, ամրապնդման, հզորացման կարևորությունը: Առաջարկվում է կառավարման ավելի արդյունավետ մոդել: Այսուհետ սփյուռքի հետ աշխատելու է ոչ թե մեկ նախարարություն, այլ 12 նախարարություն՝ իրենց ոլորտային խնդիրներով, և այդ աշխատանքը համակարգվելու է վարչապետի աշխատակազմում տեղակայված հանձնակատարի գրասենյակի կողմից և գտնվելու է անձամբ վարչապետի հսկողության ներքո: Հարցին, թե արդյո˚ք բոլոր նախարարություններն ունեն սփյուռքի հետ կապերի բաժիններ, Բաբկեն Տեր Գրիգորյանը պատասխանեց, որ այդպիսի նախարարություններ կան, սակայն այստեղ խնդիրը ոչ այնքան կառուցվածքի մեջ է, որքան ստեղծվող բովանդակության ու իրականացվող ծրագրերի, որոնք մշտադիտարկվելու և վերլուծության են ենթարկվելու հանձնակատարի գրասենյակի կողմից:

Ո՞րն է լինելու նոր ձևաչափով աշխատանքի կենտրոնը՝ Հայաստանը, թե՞ սփյուռքը հարցին ի պատասխան՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ պետության կողմից փորձ է արվում թիկունք կանգնել սփյուռքին՝ հզորացնելով ու ամրապնդելով հայ համայնքերն ու հայկական կառույցները, բարձրացնելով  համահայկական խնդիրների լուծման գործում նրանց դերակատարությունը, աջակցելով հայկական ինքնության պահպանմանը: Նաև այս նպատակով է հանձնակատարը շատ հաճախ շրջելու համայնքներում, տեղում ծանոթանալու խնդիրներին, և ոչ թե Հայաստանն է ենթադրելու կամ թելադրելու, թե ինչ խնդիրներ ու կարիքներ ունի սփյուռքը, այլ սփյուռքն ինքն է բարձրաձայնելու իր խնդիրները՝ համագործակցության միջոցով հասնելով դրանց լուծումներին:

«Պայքար» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդրիվառյանը հարցրեց, թե ի վերջո, ո՞րն է նախարարության վերակազմակերպման ամենագլխավոր պատճառը: Բաբկեն Տեր Գրիգորյանը նկատեց, որ սփյուռքով այսուհետ զբաղվելու է ոչ թե մեկ նախարար ու նախարարություն, այլ կառավարության ամբողջ կազմը: «Մեկ նախարարությունը չի կարող համակարգել մյուս նախարարությունների աշխատանքը: Վարչապետի աշխատակազում մեկ համակարգող, ռազմավարություն մշակող մարմին ստեղծելով՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունները տեղափոխվում են ավելի բարձր հարթություն: Նախարարության կորիզն ու ոգին պահպանվելու են: Փոխվելու է ձևաչափը, որի նպատակը առավել մեծ արդյունավետության հասնելն է: Պահպանվելու են մեկ հասցեի ու մեկ պատուհանի սկզբունքերը, սակայն ծրագրերն իրականացվելու են ըստ ոլորտային նախարարությյունների», - ընդգծեց սփյուռքի նախարարի պաշտոնակատարը:

«Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զավեն Թորիկյանը հատկապես կարևորեց այս տարիների ընթացքում սփյուռքահայ լրագրողների հետ ստեղծված կապերը և հույս հայտնեց, որ դրանք կշարունակվեն:

Հարցեր հնչեցին նաև գրասենյակի հետագա հայեցակարգի վերաբերյալ: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ այն մշակման փուլում է, և հենց հայեցակարգից էլ կբխեն կառույցի ռազմավարությունն ու օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունները: Լրագրողներն անդրադարձան նաև այն սփյուռքահայերին, որոնք կազմակերպված համայնքային կյանքին չեն մասնակցում, սակայն նրանց հետ աշխատանքներ պետք է տարվեն: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գրասենյակի խնդիրներից մեկն է լինելու սփյուռքի հնարավորինս լայն շրջանակների ընգրկումը Հայաստան-սփյոռք գործակցության, համազգային օրակարգ ձևավորելու գործընթացներում:

Գաբրիել Մոլոյանը, ողջունելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծման գաղափարը, նշեց, որ զգույշ լավատեսությամբ են մոտենում այս հարցին, նախաձեռնությունը գեղեցիկ է, որը կնպաստի խնդիրների լուծմանը:

«Հայկական համայնքապատկեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Օշին Քեշիշյանն ընդգծեց, որ գրասենյակի ստեղծումը օգտակար քայլ է դիտարկում և հույս հայտնեց, որ նոր կառույցը սփյուռքին վերևից չի նայի, հավասար կվերաբերվի բոլորին, որոշումները միասնաբար կկայացվեն:

Լրագրողներն անդրադարձան նաև Հայաստանից սփյուռք ուղարկվող լրատվությանը, ցանկոթյուն հայտնեցին, որ այն լինի նաև արևմտահայերենով և օտար լեզուներով:

Տեսակապով հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց նման հեռակա հանդիպումների անցկացումն ու շարունակականությունը:

Տպել
1674 դիտում

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է