Բռնցքամարտի ֆեդերացիայում մի քանի ամսվա ընթացքում 2-րդ անգամ կլինի նախագահի ընտրություն

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում կրկին տեղի կունենան նախագահի ընտրություններ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը: Նա նշում է, որ համապատասխան նամակ է ստացել ԱԻԲԱ-ից՝ Բռնցքամարտի միջազգային միությունից:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (ՀԲՖ) տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ:

AIBA ուղարկածս նամակին ի պատասխան՝ բռնցքամարտի միջազգային համակարգող մարմինը գրություն է ուղարկել ՀԲՖ-ին, որտեղ վերահաստատում է նոր ընտրություններ անկացնելու պահանջը: Ավելին, ինչպես եւ ես խնդրել էի, AIBA-ն այս անգամ արդեն հստակ ժամկետներ է սահմանել նոր ընտրության անցկացման համար:

Եվ այսպես.

- Ամենաուշը 3 ամսվա ընթացքում ՀԲՖ-ն պարտավոր է նոր ընտրության օր նշանակել ու այդ մասին տեղեկացնել AIBA-ին:

- Նոր ընտրության օրը պետք է տեղեկացվի AIBA-ին ու ՀԲՖ անդամներին ոչ ուշ, քան դրանից 30 օր առաջ:

- AIBA-ն դիտորդ կնշանակի, ով կժամանի Հայաստան ու կհետեւի ընտրությունների ընթացքին:

Հարգելի ընկերներ, հենց սա է այն իրավական ճանապարհը, որի մասին վերջին օրերի ընթացքում անընդհատ խոսել եմ: Խնդիրը պետք է լուծել սահմանված կարգն ու AIBA-ի բոլոր կանոնադրական պահանջները պահպանելով:

Եվ որ ամենակարեւորն է, այս պրոցեսը պետք է կազմակերպել հնարավորինս սահուն, որպեսզի դրանից չտուժեն սպորտը, մարզիկներն ու մարզիչները, որոնք օր ու գիշեր ջանք չեն խնայում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար:

Կից ներկայացնում եմ AIBA-ի՝ երեկ ուղարկած գրությունը»,- գրել է Լոռեցյանը՝ հրապարակելով նամակը.

Նամակում ասվում է, որ ԱԻԲԱ-ն 2018 թ. դեկտեմբերի 17-ին նամակ է ուղարկել ՀԲՖ՝ խնդրելով նոր ընտրություններ անցկացնել, ու դեռեւս ժամկետների մասին ՀԲՖ-ից պատասխան չի ստացել: Նաեւ նշվում է, որ ԱԻԲԱ-ն կրկնում է, որ պետք է ընտրություններ անցկացվեն ու այդ մասին ԱԻԲԱ-ն ու անդամ-ակումբները պետք է տեղեկացվեն ընտրություններից ամենաքիչը 30 օր առաջ:

Բռնցքամարտի ֆեդերացիայում նախագահի ընտրություններ կայացել են ընդամենը 7 ամիս առաջ՝ 2018 թ. օգոստոսի 2-ին, եւ Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց պաշտոնում: Այդ օրվանից հայկական բռնցքամարտում աղմուկ է բարձրացել: Բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով: Գեւորգյանի դեմ բողոքող կողմում գտնվող բռնցքամարտի ներկայացուցիչները բռնցքամարտի այլ ֆեդերացիա հիմնեցին, որով հավակնում են փոխարինել բռնցքամարտի՝ տարիներ շարունակ գործող ֆեդերացիային:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գեւորգյանը նշել էր, որ դեմ չի լինի նոր ընտրություններին, եթե դրա համար համապատասխան հիմքեր ներկայացնեն: Նա նաեւ վստահություն էր հայտնել, որ կվերընտրվի:

Տպել
2516 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան