Ադամ Շիֆը դատապարտել է Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը

28/02/2019 schedule23:27

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը:

Կոնգրեսականը իր հայտարարության մեջ նշել է. «Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և աղջիկները բռնաբարվել են, իսկ ոմանց կենդանի այրել են: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ թողնելով ունեցվածքը», հայտնում է Արցախպրեսը:

Ադամ Շիֆը, խստորեն քննադատելով ադրբեջանական իշխանությունների ռասիստական քաղաքականությունը, նշել է, որ ջարդերը անմիջական հետևանքն էին Ադրբեջանի իշխանությունների տարիներ շարունակ իրականացրած արատավոր, ռասիստակական հակահայկական քարոզչության, որը միտված էր նվաստացնել Ադրբեջանում բնակվող հայ քաղաքացիներին՝ այդպիսով հող նախապատրաստելով զանգվածային բռնությունների համար։ «Ադրբեջանի իշխանությունները չեն ջանացել պատժել պատասխանատու անձանց, ընդհակառակը՝ մինչ օրս փորձում են կոծկել Սումգայիթի վայրագությունները՝ ժխտելով կառավարության ներգրավվածությունը սպանությունները հրահրելու գործում։ Ակնհայտ է, որ նույնիսկ մեր օրերում, Ադրբեջանում գերիշխում է հայերի և Հայաստանի դեմ ռասիստական քարոզչությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Շիֆը իր հայտարարության մեջ հիշատակել է նաև 15 տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը՝ դա որակելով որպես Հայաստանի դեմ Ադրբեջանի ատելությունն ու ագրեսիան ներկայացնող վայրագ հանցագործություն: «Չկա ավելի դրամատիկ ցուցադրություն այն բանի, որ Ադրբեջանը շարունակում է ատելություն և ագրեսիա դրսևորել հարևան Հայաստանի նկատմամբ, քան այն, որ Ադրբեջանում տոնում են այս սառնարյուն սպանությունը», - նշել է նա՝ դատապարտելով Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնումը և այնտեղ վերջինիս հերոսացումը:
«Երկու ամսից Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցն է, որն ամեն կերպ հերքում է Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիան։ Մենք պետք է թույլ չտանք, որ մարդկության դեմ այս տեսակ հանցանքները մնան չճանաչված՝ անկախ նրանից, թե երբ են իրականացվել՝ 30 տարի առաջ, թե՝ 100։ Այսօր պետք է լռությամբ հարգենք Սումգայիթի ջարդերի վայրագություններին զոհ դարձած հայերի հիշատակը։ Մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելության հողի վրա կատարված հանցանքները և հիշել զոհերին՝ հույսով, որ պատմությունը չի կրկնվի»,- շեշտել է Շիֆը։
Տպել
1052 դիտում

Իրանից հայրենադարձ ընտանիքը, հարեւանին վնասներ հասցնելով, Բաղրամյանում 4 հարկանի բնակարան է կառուցում

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում

Օրենսդիրները մի շարք օրինագծեր են ընդունել

Միջնաժամկետ ծախսային ծրագիրը առանձնացրել է որակյալ կրթության և մատչելիության ապահովումը. Արևիկ Անափիոսյան

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոլթոն

Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը

Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր. ԱԺ-ն ընդունեց օրենսդրական նախաձեռնությունը

Ոստիկանները կեղծ 5000-անոցներ իրացնողների են հայտնաբերել (տեսանյութ)

Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու. Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Քոչարյանի գործով դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. գլխավոր դատախազը ձգձգելու միտում է տեսնում

ԱԻՆ-ը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքի առավել հրդեհավտանգ տարածքներում

ՀՀ 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքներ

ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (տեսանյութ)

Պապի տան տանիքից իրեր հանելիս ինքնաձիգ, 99 հատ փամփուշտ է հայտնաբերել, հանձնել ոստիկաններին