Վահագն Հարությունյանի գործով դատավորը դիմեց կողմերին, որպեսզի անտեսվի իր ինքնաբացարկի հիմքերը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր հերթական անգամ հետաձգվեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործով բողոքի քննությունը:

Պաշտպանական կողմը դատարանում վիճարկում է ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը՝ Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 11-ից առ այսօր սույն բողոքի քննությունը այդպես էլ չի կայանում՝ տաբեր պատճառներով:

Այսօրվա նիստին մինչ բողոքի քննությանն անցնելը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց բողոքը քննել դռնփակ՝ նկատի ունենալով այն, որ բողոքաբերը վիճարկում է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ այդ թվում՝ հետախուզումը: Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ չի բողոքարկվում նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունները, այլ՝ բողոքարկվում է քննիչի կողմից կայացրած որոշումը, եւ որեւէ հիմք առկա չէ, որպեսզի գործի քննությունը իրականացվի դռնփակ: Լսելով դատավարության մասնակիցներին՝ դատարանը որոշեց մերժել դատախազի միջնորդությունը: Մինչ բողոքի քննությանն անցնելը դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ թեեւ առկա են մի շարք փաստական հանգամանքներ, որոնք, ըստ էության, հիմք են իրեն ինքնաբացարկ հայտնելու, սակայն ինքը գտնում է, որ կարող է գործը քննել անկողմնակալ: «Սակայն որպեսզի անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ չլինեն սույն գործով իմ անկողմնակալության վերաբերյալ, օրենքով սահմանված կարգով դիմում եմ կողմերին՝ իմ բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 71 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմեց կողմերին՝ իր բացակայությամբ ինքնաբացարկի հիմքերն անտեսելու հարցը քննարկելու համար:

Արտուշ Գաբրիելյանի կողմից ներկայացված փաստական հանգամանքներից մեկը Վահագն Հարությունյանի գործով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն է, որը ներկայացվել է այն բանից հետո, երբ դատավորն առանց պաշտպանական կողմի քննել էր Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը եւ որոշում կայացրել:

Բացի այդ նույն կալանքի գործով Հարությունյանի պաշտպանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: Ու չնայած վերը նշված հանգամանքներին՝ Արտուշ Գաբրիելյանը գտնում է, որ ինքը կարող է գործն անկողմնակալ քննել:

Պաշտպան Միհրան Պողոսյանը սրա վերաբերյալ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելու եւ դիրքորոշումը ճշտելու համար ժամանակ խնդրեց: Այսպիսով՝ նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 5-ին:

Մեր զրույցում Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ հստակ կարող ենք արձանագրել, որ դատավորի ինքնաբացարկի հիմք փաստացի առկա է, դատարանը դիմել է կողմերին, որպեսզի այդ հիմքը անտեսվի: «Մենք պետք է դիրքորշում հայտնենք, անտեսենք այդ հիմքի առկայությունը, թե պնդենք»,- ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վահագն Հարությունյանի գործով փաստաթղթեր կեղծելու դեպքով քրեական գործը հարուցվել է մի քանի օր առաջ:

Պաշտպան Միհրան Պողոսյանը Հարությունյանին կալանավորելու առաջին ատյանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննարկման ժամանակ կեղծ փաստաթուղթ էր հայտնաբերել` «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ» վերտառությամբ: Ըստ նշված հեռախոսագրի` դեկտեմբերի 30-ին` ժամը 11։25-ին (միջնորդությունը դատավորին մակագրվելուց 11 րոպե անց), Դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել Վահագն Հարությունյանի պաշտպանի հետ եւ տեղեկացնել, որ դատական նիստը նշանակված է նույն օրը ժամը 13։00-ին, սակայն Միհրան Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։ Այնինչ, Միհրան Պողոսյանը պնդում է, որ այդպիսի հեռախոսազանգ ոչ միայն չի կատարվել, այլեւ հետագայում է որպես կեղծ ապացույց զետեղվել է վարույթի նյութերում, քանի որ այն չի եղել, երբ 10.01.2019թ. ծանոթացել է նյութերին:

Այսօր մեր զրույցում անդրադառնալով նշված քրեական գործին՝ Պողոսյանը նախ ասաց, որ այս գործով ինքը բացատրություն է ներկայացրել: Նրա պնդմամբ, սակայն, քրեական գործը պետք է ոչ թե ՀՀ ՔՕ 325 հոդվածով (փաստաթղթերի կեղծում) հարուցվեր, այլ՝ քրեական գործ պետք է հարուցվեր դատարանի գործողությունների հետ կապված:
«Մենք պատահական չէինք նաեւ Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում ներկայացրել, որովհետեւ մեր հաղորդման մեջ նշել էինք, որ տվյալ կեղծ ապացույցը օգտագործվել է դատական ակտի հիմնավորումների մեջ, այսինքն՝ առանց պաշտպանների գործի քննությունը սրբագրելու համար այդ ապացույցն է օգտագործվել եւ պետք է քննություն իրականացվեր հենց դատարանի գործողությունների հետ կապված, թե ինչ առնչություն է ունեցել դատարանն այդ փաստաթղթի ստեղծման հետ կապված՝ միգուցե հորդորել են, պարտադրել են եւ եթե բացառեին դատարանի մասնակցությունը, նոր միայն գործը ըստ ենթակայության ուղարկելու հարց կարող էր քննարկվել: ՀՔԾ-ն, սակայն, կարծում եմ՝ կարճ ճանապարհով է գնացել եւ դատարանին մաքրելով այդ գործողություններից՝ քրեական գործ է հարուցել 325 հոդվածով եւ այն ուղարկել դատախազություն՝ ըստ ենթակայության հարցը որոշելու համար: Կարծում եմ, դեռեւս դեկտեմբերի 30-ին ինչ-որ անձայն համաձայնության կամ նույնիսկ պայմանավորվածության արդյունք է, որ ՀՔԾ-ին անհրաժշետ որոշումը դեկտեմբերի 30-ին կեղծիքների միջոցով տրվում է, հետագայում խնդիրներ առաջանալու պարգայում ՀՔԾ-ն դատարանին փորձում է հնարավոր խնդիրներից հեռու պահել»,- ասաց Պողոսյանը:

Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել:

Տպել
2116 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան