«Հերացի» ավագ դպրոցի տնօրենը պաշտպանված է իր արդյունավետ աշխատանքով. Անահիտ Բախշյանը պատասխանում է

Ն․ Կոլոլյանը Երևանի Հերացու անվան ավագ դպրոցի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ դատարանի որոշմամբ արդեն 7 տարի չլինելով դպրոցի մանկավարժական անձնակազմի անդամ։

Այս մասին «Հանրակրթության կոռուպցիոն բուրգը գլխատվել է, իսկ բուրգի ապամոնտաժո՞ւմը» վերնագրով հոդվածի պատասխանում գրել է Անահիտ Բախշյանը՝ ներկայացնելով խնդրի իր կողմը:

Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հայկական ժամանակ» օրաթերթում ս․թ․ փետրվարի 25-ին հրապարակվել է «Հանրակրթության կոռուպցիոն բուրգը գլխատվել է, իսկ բուրգի ապամոնտաժո՞ւմը» վերնագրով մի հոդված, որի հեղինակ Ն․ Կոլոլյանը Երևանի Հերացու անվան ավագ դպրոցի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ դատարանի որոշմամբ արդեն 7 տարի չլինելով դպրոցի մանկավարժական անձնակազմի անդամ։ Ն․ Կոլոլյանի հոդվածն ավարտվում է հետևյալ հետգրությամբ «Զարմանում եմ, որ ինձ համար շատ հարգելի, արդարության ջատագով տիկին Ա. Բախշյանը, ով նմանատիպ խախտումների հայտնի բացահայտող է եղել միշտ (oր. Երեւանի հ. 37 դպրոցում եւ այլն), մինչեւ հիմա չի բացահայտել եւ չի բարձրաձայնել այս դպրոցի օրինախախտումները: Չ՞է որ սրա մասին աղաղակվում է դեռ 2013 թվականից, եւ, ավելին ասեմ, ես այս հարցը քննարկել եմ իր հետ, նաեւ հոդված է տպագրվել «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Գուցե պատճառն այն է, որ նա հիմա այդ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագա՞հն է: Իսկ ու՞ր մնաց արդարությունը…»

Միանգամից ասեմ, որ դպրոցի կազմակերպաիրավական կարգավիճակը Երևանի բժշկական համալսարան հիմնադրամի ստորաբաժանում լինելն է, ենթակա է համալսարանի հոգաբարձուների խորհրդին ու ես դրա նախագահը չե՛մ ։ Այնպես որ Դուք տարածել եք ապատեղեկատվություն, իրականությունն այն է, որ  ԵՊԲՀ ռեկտոր Ա․ Մուրադյանի առաջարկով, ով չափազանց շահագրգիռ է դպրոցի հաջողություններում և ակնդետ հետևում է դպրոցի անցուդարձին, ս․թ․ փետրվարի 8-ին  իր հետ կնքած աշխատանքային պայմանագրով աշխատում եմ որպես «Հերացի» ավագ դպրոցի հանրակրթական հարցերով հրավիրված Մասնագետ։ Մինչ աշխատանքային պայմանգիր կնքելը եղել եմ դպրոցում և ուսումնասիրել այն, Ձեր նշած «օրինախտումներ» նկատելու դեպքում, երբեք չէի համաձայնվի ստանձնել այդ աշխատանքը, որովհետև, ինչպես Ձեր հոդվածից շնորհակալությամբ արձանագրեցի, գիտեք, որ «արդարության ջատագով» եմ։

Դպրոցի գործունեության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործող տնօրեն Ն Սարգսյանի օրոք, ում հեղինակությունը Դուք անընդհատ, մեղմ ասած, անհարկի փորձում եք սասանել, այդ կիսավեր շենքում դպրոցը հնարավորինս կայացել է իր 691 աշակերտով։ Սա ավագ դպրոցի համար շատ լուրջ ցուցանիշ է, իսկ ԳԹԿ-ի կողմից թե՛ 2017 թ., թե՛ 2018թ․ արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները Երևանի միջինից բարձր են եղել։

Մասնավորապես, 2018թ-ի  սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԳԹԿ-ի կողմից (տե՛ս կայքը, էջ՝ 10) Երևանի 20   ավագ դպրոցների 12-րդ դասարաններում «հայոց լեզու» և «հանրահաշիվ» առարկաների գծով իրականացված արտաքին գնահատման արդյունքները եղել են  համապատասխանաբար 6․88 և 5․93 այն դեպքում, երբ Երևանի միջին միավորները եղել են 6․20 և 5․65։ «Հայոց լեզու» առարկայի 6․88 միավոր ցուցանիշը 19 պետական ավագ դպրոցների մեջ ամենաբարձրն է եղել։  Սա  դպրոցում կրթության որակի հուսադրող ցուցանիշ է ու տարբեր հոդվածներում Ձեր կողմից տարփողվող   «կոռուպցիոն» գնահատականների հետ անհամատեղելի փաստ։

Ինչպես նաև, 2017-18 ուստարում դպրոցի 111 շրջանավարտների 94%-ն ընդունվել են բուհ, որոնցից 37%-ը՝ Բժշկական համալսարան ու մի քանի օր առաջ անձամբ եմ մասնակցել մի հանդիպման, երբ բժշկականի  ուսանողները բնագիտական հոսքի աշակերտներին պատմում էին իրենց ուսանողական փորձի ու այն մասին, թե որքան  ճիշտ են իրենք ընտրել այս ավագ դպրոցն ու ինչքան բան է  իրենց տվել  ուսումնառությունն այդ դպրոցում։

Այս ամենն արդյունք է աշխատանքի, որը Դուք չեք տեսնում, որովհետև արդեն 7 տարի է դատարանի որոշմամբ այնտեղ չեք աշխատում, բայց 2013 թվականից պարբերաբար անհարկի ու անհիմն հոդվածներ, բողոքներ  եք գրում այս դպրոցի տնօրենի մասին։ 2018թ․ նոյեմբերին էլ 5 էջանոց «օրինախախտման փաստեր» էիք ներկայացրել Կրթության տեսչական մարմնին, որը ս․թ․ հունվարին ստուգում է իրականացրել դպրոցում և ոչ մի լուրջ օրինախախտում, որի պատճառով դպրոցում, Ձեր հայտարարությամբ,  խաթարվել է  կրթության կազմակերպումը, չի արձանագրել։ Այդքանով չբավարարվելով նույնաբովանդակ դիմումն ուղարկել եք  Վարչապետի վերահսկողության կոմիտե, որի վերաբերյալ արդեն առկա է ԿԳՆ կրթության տեսչական մարմնի տեղեկանքը։

Անհասկանալի է Ձեր հետևողական գրոհն այս դպրոցի տնօրենի նկատմամբ, ում այս դժվարին ժամանակներում, որքան հնարավոր է,  հաջողվել է ստեղծել մանկավարժական մի կուռ կոլեկտիվ, որտեղ աշակերտները Երևանի տարբեր շրջաններից գալիս են սիրով, մոտ 700 ծնող իր երեխայի նախամասնագիտական կրթությունը վստահում է դպրոցի մանկավարժական անձնակազմին ու կանգնած է նրա կողքին, որի ականտեսն եմ եղել ծնողական ժողովների ժամանակ։

Այնպես որ, տիկին Կոլոլյան, խնդրում եմ սահմանափակվել այս հոդվածով, քանի որ «Հերացի» ավագ դպրոցի տնօրենը պաշտպանված է իր արդյունավետ աշխատանքով ու գործում է ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ռեկտոր Արմեն Մուրադյանի անաչառ, բայց գորովալի, սևեռուն ուշադրության ներքո։

Անահիտ Բախշյան

ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ

Հանրային խորհրդի անդամ

27․02․2018թ․

 

 

Տպել
5533 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)