Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է գարնանային նստաշրջանը

27/02/2019 schedule20:51

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը փետրվարի 27-ին հրավիրել է 9-րդ նստաշրջանի առաջին նիստը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, բացելով նիստը, անդրադարձել է հայ նորագույն պատմության մեջ  փետրվար ամսվա, ինչպես փառահեղ, այնպես էլ ողբերգական իրադարձություններին: Այս համատեքստում ընդգծվել է 31 տարի առաջ ազգային ինքնությունը պահպանելու ու պետականությունը վերականգնելու պահանջով սկիզբ առած Ղարաբաղյան շարժման կարևորությունը և հիշատակվել Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայ բնակչության կոտորածի փաստը: Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած հայրենակիցների հիշատակը:

ԱԺ նախագահը նաև ողջունել է նիստին մասնակից Արցախի պետական համալսարանի քաղաքագիտություն և թարգմանչական գործ մասնագիտության ուսանողներին, ովքեր փորձուսուցում են անցնում հանրապետության օրենսդիր մարմնում, ու մաղթել մասնագիտական կարողությունների կատարելագործում և ակտիվ մասնակցություն՝ հայրենիքին ծառայելու գործում:

Հունվար-փետրվարին Ազգային ժողովի գործունեությունն ամփոփելուց հետո, Աշոտ Ղուլյանը հայտարարել է 9-րդ նստաշրջանը բացված, որից հետո խորհրդարանը հաստատել է իններորդ նստաշրջանի և փետրվարի 27-ի նիստի օրակարգերը:

Հաջորդիվ Ազգային ժողովը լսել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի տեղեկությունը՝ խորհրդի 2018թ. գործունեության մասին:

Անդրադառնալով օրենսդրական նախագծերին՝ խորհրդարանը քննարկել է Արցախի Հանրապետության Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քրեական դատավարության  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ առաջարկվում է ԼՂՀ քրեական դատավարության, ԼՂՀ քաղաքացիական դատավարության, ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքերով կարգավորվող իրավահարաբերությունները համապատասխանեցնել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթներին:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը կողմ է քվեարկել նախագծին:

Արդարադատության նախարարը այնուհետև ներկայացրել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը: Հեղինակի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել արդարության  պատշաճ իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության միջև հավասարակշռությունը: Նախագծով առաջին անգամ սահմանվել են օպերատիվ-հետախուզական գործունեություն հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները և այլ իրավական դրույթներ:

ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանն այս նախագծի վերաբերյալ ևս ներկայացրել է դրական եզրակացություն, որից հետո խորհրդարանն օրենքն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Հաջորդը «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու  մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր, որի ընդունմամբ, նախարարի խոսքով, կվերացվի  դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձի իրավունքների սահմանափակումը: Դրական եզրակացությամբ խորհրդարանը քննարկել և ընդունել է օրենքը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը: Հեղինակի փոխանցմամբ՝ այն նպատակ ունի կարգավորել պաշտոնաթող նախագահներին ընձեռնված արտոնություններից օգտվելու պայմանները:

Նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը: Վերջինս նշել է, որ գործադիր իշխանությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն, քանի որ անընդունելի է համարում առաջարկվող փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված նախագահի երաշխիքները սահմանված են Սահմանադրությամբ, որպես պետության գլուխ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնաթողությունից հետո՝ իր կարգավիճակին համարժեք: Գործադիր իշխանության ներկայացուցչի խոսքով՝ դրանց տրամադրումը որևէ  առնչություն չունի պաշտոնաթող նախագահի՝ Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու հանգամանքով:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր՝ որոշ վերապահումներով: Խորհրդարանը 9 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժել է օրենքի ընդունումը:

«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որը սահմանելու լիազորությունը կվերապահվի Արցախի Հանրապետության կառավարությանը: Արդյունքում՝ կբարձրացվեն 3 332 անձանց կենսաթոշակների չափերը՝ հավասարեցնելով 25 հազար դրամի:

Խորհրդարանը հավանություն է տվել սույն օրենքի ընդունմանը՝ հիմք ընդունելով ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ, որի ընթացքում կառավարության ներկայացուցիչները պատասխանել են բնագիտական մասնագիտությունների զարգացմանը, կադաստրային գնահատման աշխատանքներին, Քաշաթաղի շրջանի ջրամատակարարմանը և բնակարանաշինությանը, քրեակատարողական հիմնարկներին,  վարկային տոկոսադրույքներին, սպորտի ոլորտում պետական աջակցությանը, առողջապահության ոլորտում որոշ ծառայությունների պայմաններին և դրոշմանիշային վճարներին վերաբերող պատգամավորների հարցերին:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Էրիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Գագիկ Բաղունցը, Ռամելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Դավիթ Իշխանյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Արպատ Ավանեսյանը, Արամ Գրիգորյանը, Գեղամ Ստեփանյանը և Արթուր Թովմասյանը:

Տպել
1430 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման