Շենգավիթի ոստիկանապետը գնդի գրավման ժամանակ բեկորային վնասվածք է ստացել. նա առարկեց համաներում կիրառելուն

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Դատարանում այսօր ցուցմունք տվեց Շենգավիթի ոստիկանապետ Հրաչյա Խոստեղյանը:

Նա դատարանում հայտնեց, որ դեպքի ժամանակ աշխատել է Արաբկիրի ոստիկանության բաժնի պետ: Դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչում:

Խոստեղյանը պատմեց, որ 2016 թվականի հուլիսին 17-ի առավոտյան հերթապահ մասից իրեն տեղեկացրել են զինված անձանց կողմից ՊՊԾ գնդի վրա հարձակման վերաբերյալ. «Դուրս եմ եկել տանից եւ առավոտյան ժամը 6-ի կողմերը արդեն գտնվել եմ Էրեբունու վարչական շրջանի տարածքում՝ Էրբունու բաժնի դիմաց: Ժամը 7-ի սահմաններում էր զրահամենքենա կար կանգնած, տարածքում էին նաեւ այլ ծառայողներ, զրահամեքնան շարժվեց դեպի ՊՊԾ գնդի տարածք եւ դիմացից կրակոցներ լսվեց, կրակոցների հետեւանքով ես եւ իմ գործընկերը բեկորային վնասվածք ենք ստացել եւ տեղափոխվել ենք հիվանդանոց՝ բուժօգնության»,- պատմեց Շենգավիթի ոստիկանապետը:

Հարցին, թե կրակոց արձակողին տեսե՞լ եք, ինչ գործողություններ են կատարել, Խոստեղյանը պատասխանեց, որ մի քանի անգամ կրակոցներ են հնչել եւ ՊՊԾ գնդի կողմից տարբեր արձագանքեր էին հնչում՝ «միացեք մեզ, զենքերը վայր դրեք»:

«Գնդի մոտակայքից կրակողներ կային, եթե հիշողությունս չի դավաճանում՝ Մարտիրոս Հակոբյանն էր գտնվում այդ կողմի վրա»,- ասաց նա: Մեղադրողի հացին ի պատասխան Խոստեղյանն ասաց, որ բեկորային վնասվածքը ստացել է գլխի շրջանում՝ աջ քունքային հատվածում: Շենգավիթի ոստիկանապետն ասաց, որ գնդում տեղի ունեցած հետագա իրադարձությունների մասին տեղեկությունները լսել է գործընկերներից՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ: Մեղադրող դատախազի հարցին ի պատասխան Հրաչյա Խոստեղյանն ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի՝ գնդի տարածք մուտք գործելու հանգամանքներից տեղյակ չէ, երբ ինքը հասել է դեպքի վայր, Օսիպյանն ու Եղիազարյանն արդեն ներսում են եղել:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հարցին՝ զրահամաքենան դեպի գունդ շարժվելու ընթացքում կրակո՞ւմ էր, թե՝ ոչ, Խոստեղյանը բացասական պատասխան տվեց:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ ո՞վ հրաման տվեց, որ զրահամեքենան շարժվի, Շենգավիթի ոստիկանապետն ասաց՝ տեղյակ չեմ:

Նա նաեւ ասաց, որ իր համար զրահամեքենայի առկայությունը անսպասելի է եղել:

Զարուհի Փոստանջյանի հարցին՝ դուք ձեզ տուժող ճանաչո՞ւմ եք, Խոստեղյանը դրական պատասխան տվեց: Հարցին՝ չհետաքրքվեցի՞ք, թե ձեզ ով էր վնասվածք պատճառել, Խոստեղյանը ասաց՝ ոչ. «ընդամենը բեկորային վնասվածք է, չեմ հետաքրքրվել»,- նշեց նա:

Շենգավիթի ոստիկանապետը դատարանում հայտարարեց, որ առարկում է, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառվի:

Տպել
3930 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է