Ես չեմ կարծում, որ սա կունենա սոցիալական վատ հետեւանքներ. Պողոսյանը՝ Պիպոյանի գրառման մասին

27/02/2019 schedule16:10

Երեկ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը բարձրանալու է: «Ցավալի է, բայց փաստ` հերթական որոշումը առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի»,- գրել էր Պիպոյանը: Նրա կարծիքով՝ սա ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն, այլեւ չի ապահովելու բյուջեի մուտքեր` վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու վաճառքները:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե համաձայն չէ, որ նախաձեռնությունը չի քննարկվել հասարակության լայն շերտերի հետ:

«Ֆինանսների նախարարության կողմից մշակված Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի 15-ին սահմանված կարգով տեղադրվել է «e-draft.am» հարթակում: Դրանից հետո նախագծի լրամշակված տարբերակը մեկ անգամ եւս՝ արդեն 2019 թվականի հունվար ամսին, նորից է տեղադրվել նույն հարթակում: Բացի այդ տարբեր լրատվամիջոցներով, մամուլի ասուլիսներով ներկայացվել են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ խնդրո առարկա փոփոխությունը: Եւ, ի վերջո, բացի այս ամենը խնդրո առարկա նախաձեռնության հետ կապված հարցերը քննարկվել են գազավորված հյութեր, ըմպելիքներ արտադրող եւ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ մի քանի անգամ: Ավելին, երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ է կազմակերպվել հերթական հանդիպումը, որին ներկա են եղել ոլորտի հիմնական ներկայացուցիչները: Այս ամենը հաշվի առնելով, բնականաբար, մենք չենք կարող համաձայնել այն գնահատականին՝ ըստ որի, այս նախաձեռնությունը պատշաճ չափով չի լուսաբանվում, չի քննարկվում հիմնական շահագրգիռ կողմերի հետ եւ այլն»,- ասաց փոխնախարարը:

Պողոսյանը նշեց նաեւ, թե նախագծում ինչ է փոխվել. «Սկզբում նախագծում նախատեսված էր, որ ակցիզային հարկով հարկման օբյեկտ պետք է լինեն այն գազավորված ըմպելիքները, որոնց 100 գրամ ծավալում պարունակում է 5 եւ ավել գրամ շաքար: Այնուհետեւ, հաշվի առնելով տարբեր կողմերի հետ կազմակերպված քննարկումների արդյունքները, ինչպես նաեւ այն, որ ոչ բոլոր դեպքերում է հյութերի մակնշման մեջ նշվում շաքարի պարունակությունը, ավելին՝ ընդամենը բացառիկ դեպքերում է նկատվել նման շահագրգռություն, որոշվեց, որ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման տեսանկյունից եւ նաեւ հաշվի առնելով այն, որ բոլոր տեսակի գազավորված ըմպելիքները՝ անկախ շաքարի պարունակությունից, վնասակար են, ըստ էության որոշվեց, որ ակցիզային հարկով հարկվող օբյեկտ պետք է լինեն բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի եւ բացառությամբ ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից»:

Պողոսյանն այն կարծիքին չէ, որ սա կունենա սոցիալական վատ ազեցություն. «Ես չեմ կարծում, որ սա կունենա սոցիալական վատ հետեւանքներ՝ 2 հիմնական պատճառով: Առաջինը, նախ միանշանակ չէ այն պնդումը, որ ակցիզային հարկի նույն գումարի չափով ավելանալու են այս ապրանքների գները: Ինչո՞ւ, որովհետեւ, երբ առհասարակ՝ անուղղակի հարկային բեռ է բարձրացվում, բնականաբար առաջին փուլում՝ շատ կարճ ժամկետում, արտադրողները կամ ներմուծողները կփորձեն այդ հարկն ամբողջությամբ տեղափոխել գնի մեջ եւ այնուհետեւ սպառողի վրա: Բայց, հաշվի առնելով, որ շուկան մրցակցային է եւ հաշվի առնելով, որ հնարավոր է պահանջարկի կրճատում լինի, արտադրողները եւ ներմուծողները մրցակցելու են՝ շուկայում իրենց մասնաբաժինը պահելու համար: Այս առումով ամենայն հավանականությամբ ապրանքների գները չեն բարձրանա այն չափով, ինչքան որ կլինի ակցիզային հարկը: Այսինքն, մեր գնահատմամբ մի մասով արտադրողները կամ ներմուծողները անպայման իրենց վրա կվերցնեն ակցիզային հարկի գծով բեռը:

Երկրորդ պատճառը՝ մենք խոսում ենք ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքի մասին: Այսինքն, գազավորված զովացուցիչ ըմպելիքներն առաջին անհրաժեշտության ապրանք չեն, որ մտածենք՝ եթե հանկարծ դրա գները բարձրանան, դա կարող է հանգեցնել սոցիալական ծանր հետեւանքների կամ նմանատիպ երեւույթների»,- ասաց փոխնախարարը:

Պողոսյանը նաեւ նշեց, որ կան հաշվարկներ, եւ իրենց գնահատականներով՝ այս փոփոխության արդյունքում բետական բյուջեն տարեկան կտրվածքով կստանա շուրջ 3 մլրդ դրամ լրացուցիչ ակցիզային հարկ:

Տպել
1857 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)