Ոստիկանները բացահայտել են Այնթապում կատարված ավազակային հարձակման դեպքը

Ոստիկանության Մասիսի բաժինը փետրվարի 26-ին, ժամը 05.45-ին, հաղորդում է ստացել, որ նույն օրը, ժամը 03.20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60 հազար դրամ և ծխախոտներ:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կարճ ժամանակում ճշտվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: «Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հիշյալ ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով 4 անձ Այնթապ գյուղից բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին:

Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները և բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
736 դիտում

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ. Տիգրան Ավինյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին

Եվրո 2019. ՀՀ հավաքականը տեղավորվեց խմբի վերջին տեղում

Մեկնարկել է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգումը

Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու ծառայողական ավտոմեքենաներ

Ճանաչելիության բարձրացում և ենթակառուցվածքների զարգացում․ գործադիրը գումար հատկացրեց զբոսաշրջության զարգացմանը

Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս. վարչապետ

Իջեւանում քաղաքացիները մետաղյա ձողերով ու քարերով հարվածներ են հասցրել ոստիկաններին․ Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում

Սեւանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը. վարչապետ

Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել համագործակցությունը Իրանի հետ. Լավրով

«Արսենալը» հաղթեց «Բավարիային». Մխիթարյանը մասնացկեց խաղին (տեսանյութ)

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով նիստը կքննվի դռնբաց

Մարզպետը 200 աշխատատեղի մասին հայտնել է ծառահատողներին, սակայն նրանք ցանկանում են, որ իրենց պահանջը կատարվի

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում

Հրդեհ Խաչիկ գյուղում. այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Մարդիկ, որոնք 30 տարի շարունակ արել են այդ սեւ գործը, շարունակում են մնալ աղքատ. Փաշինյան

Հայաստանը լավ է գիտակցում շրջակա միջավայրի մարտահրավերներն ու բնական աղետների ռիսկերը. Ավինյան

Կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. վարչապետ

Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ