Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը մեկ միլիոն գրավի դիմաց ազատվել է

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող երիտասարդներից Ալբերտ Հովհաննիսյանն այսօր նույնպես գրավի դիմաց ազատ է արձակվել:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) այսօր բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը, գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի եւ Հովհաննիսյանին մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:

Նշենք, որ այս պահին 5 մեղադրյալներից միայն Կարո Սարգսյանն է գտնվում անազատության մեջ, դատարանը մերժել է նրան ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունները:

Այսպիսով՝ գրավի դիմաց ազատ արձակվածներն են՝ Տիգրան Կարապետյանը, Ռոբերտ Շանոյանը, Ալբերտ Հովհաննիսյանը եւ Սերոբ Սահակյանը:

Մեր զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց նաեւ, որ այսօր ծանուցվել են նախաքննության ավարտի եւ առաջադրված մեղադրանքների փոփոխության մասին, վաղը «մեղադրանքի բովանդակության փոփոխություն է լինելու, որը չի հանգեցնելու մեղադրանքի քրեաիրավական արարքի որակման փոփոխմանը»,- նշեց պաշտպանը:

Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում պնդում էր, որ երիտասարդների արարքում բացակայում է խուլիգանության հանցակազմը: Մինչ նախաքննության ավարտ հայտարարելը պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաեւ Երեւան քաղաքի դատախազին՝ 5 պաշտպանյալների առաջադրված մեղադրանքը վերաորակելու վերաբերյալ: «Այդ միջնորդությունները ոչ միայն չեն քննարկվել Գլխավոր դատախազի եւ Երեւան քաղաքի դատախազի կողմից, այլ ավելին՝ վերամակագրել են քննության նկատմամբ հսկողություն իրականանցող դատախազին, որն էլ իր հերթին վերամակագրել է վարույթն իրականացնող քննիչին. վերջինս էլ որոշում է կայացրել միջնորդությունները մերժելու մասին: Այս որոշումը, ըստ մեր գնահատականի՝ ամբողջությամբ ապօրինի եւ անհիմն որոշում է»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Նա ասաց, որ թեեւ պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրյալների արարքում խուլիգանություն չկա, բայց եթե այնուամենայնիվ նախաքննական մարմինը գտնում է, որ նման հանցակազմ առկա է, ապա առհասարակ անհասկանալի է, թե ինչու է օրինակ մեղադրյալներից Ալբերտ Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն), այլ ոչ թե 3-րդ (խմբի կազմում խուլիգանություն). «որովհետեւ ըստ նախաքննական մարմնի՝ մեղադրյալները գործողություններ կատարելիս օգտագործել են մահակներ, որի հիմքը տարածված տեսանյութն է, որտեղ երեւում է, որ նրանց ձեռքում ինչ-որ առարկաներ կան: Հենց այդ նույն տեսանյութից առերեւույթ պարզ է դառնում, որ Հովհաննիսյանի ձեռքում որեւէ առարկա չկա, ուստի մեղադրանք նվազագույնը պետք է գոնե այս փուլում փոխվեր: Այնինչ, դա տեղի չի ունեցել եւ դա հերթական անգամ ապացուցում է այն, որ դատախազությունը չի դադարել իր արատավոր պրակտիկան՝ գործը երբեմն նաեւ իրենց համար ակնհայտ ծանր մեղադրանքներով հաստատելն ու դատարան ուղարկելը՝ դրանց հետագա ճակատագիրը թողնելով դատարանների վրա»,- եզրափակեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, Երեւանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ: Գործով մեղադրյալների թիվը հասնում է 5-ի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Առաջին ատյանի դատարանը նրանց կալանավորելու որոշում էր կայացրել:

Տպել
1609 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին