Բռնցքամարտի ֆեդերացիան վստահեցնում է, որ ոչ ոքի չի արգելել մասնակցել ՀՀ առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ ոչ մի մարզիկի չի արգելել մասնակցել ՀՀ երիտասարդական 2019 թ. առաջնությանը: Սա երեկ՝ փետրվարի 25-ին, «Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի» տնօրինության կողմից ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն ուղղված նամակի պատասխանն է: Նամակում տնօրինությունը նշում էր, որ ֆեդերացիան իրենց սաներին թույլ չի տվել մասնակցել: Ավելի ուշ Հայաստանի ազգային լիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել, ըստ որի, ֆեդերացիան պահանջել է մասնակցության դիմում ներկայացնել ոչ թե մարզադպրոցի, այլ ֆեդերացիայի անունով: Բռնցքամարտի ֆեդերացիան հակառակն է պնդում:

«Հարկ ենք համարում եւս մեկ անգամ հայտարարել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցը, որը սնվում է պետբյուջեից, իր մարզիկներին արգելել է մասնակցել առաջնությանը:

Բարեբախտաբար, մի քանի ծնողներ, հասկանալով, որ իրենց երեխայի ապագան ավելի կարեւոր է, քան տվյալ մարզադպրոցի տնօրենի կամայական որոշումները, այսօր եկել են ֆեդերացիա, դիմում գրել, որից հետո ֆեդերացիան տվյալ մարզիկներին թույլատրել է մասնակցել առաջնությանը:

Երեւանի Օլիմպիական հերթափոխի քոլեջը հայտ է ներկայացրել եւ մասնակցել նաեւ կշռման արարողությանը, սակայն մրցումներից առաջ իր սաներին հորդորել է, որ չմասնակցեն առաջնությանը: Այժմ տվյալ մարզադպորցի սաները մասնակցում են մրցումներին այլ հայտով:

Առաջնությանը չի մասնակցում միայն Կոտայքի մարզը, որի մարզադպրոցների մարզիչները սաներին արգելել են մասնակցել: Հուսով ենք՝ կառավարությունը կարձագանքի եւ վերջ կդրվի այս ապօրինի գործողություններին, քանի որ կամայական որոշում կայացնողներն ու անհասկանալի մարդկանց հրահանգներ կատարողները տեղ չունեն պետական ապարատում»,- գրված է բռնցքամարտի ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Երեկ՝ դեռ մինչեւ նախարարությանն ուղղված Ենգիբարյանի անվան դպրոցի նամակի մասին հայտնի դառնալը, ֆեդերացիան հայտնել էր, որ մարզադպրոցից զանգել են ու ասել, որ չեն մասնակցելու:

Մարզադպրոցների ու ֆեդերացիայի շուրջ ստեղծված այս իրավիճակն ուղեկցվում է ՀԱՕԿ քայլերով: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ֆեյսբուքի իր էջում հայտնեց, որ ՀԲՖ անդամակցությունը ՀՕԱԿ-ին սառեցվել է: Այսօր հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել գործկոմի նիստ, որի մասին լրատվամիջոցներին պատշաճ կարգով տեղյակ չեն պահել: Այդ նիստում եւս քննարկվել է բռնցքամարտի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչ վերաբերում է ՀՀ բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը, ըստ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի, այն շարունակվում է: Նա լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ մրցումներն ընթանում են բնականոն հունով:

Տպել
3104 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ