Վիճաբանության ժամանակ փայտով հարվածել է գլխին. 39-ամյա տղամարդը մահացել է

25/02/2019 schedule20:36

Փետրվարի 22-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժին hաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.05-ին, շտապօգնության խմբի կողմից « գանգի հիմի կոտրվածք հարցականով, ուղեղային պրեկոմա, գեներալիզացված ցնցումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1980 թ. ծնված Վարուժան Մելքոնյանը: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արեգունի գյուղում համագյուղացիներ Վ. Մելքոնյանը և 1992 թ. ծնված Արթուր Ն.-ն վիճաբանել են, որի ընթացքում Վ. Մելքոնյանը հայհոյել է Արթուր Ն.-ին, բռունցքով հարվածել նրան, ինչից հետո Արթուր Ն.-ն գետնից վերցրել է փայտի կտոր և հարվածել Վ. Մելքոնյանի գլխին` պատճառելով նշված վնասվածքը:

Ժամը 21.30-ին Արթուր Ն.-ն բերման է ենթարկվել բաժին: Փետրվարի 23-ին, ժամը 14.15-ին, Վարուժան Մելքոնյանը հիվանդանոցում մահացել է: Հարուցվել է քրեական գործ: Արթուր Ն.-ն ձերբակալվել է:

Տպել
488 դիտում

Մենչի զվարճալի հանգիստը Ճապոնիայում «Նոր հայերի» ընկերների հետ (լուսանկարներ)

Վարչապետն ուղղաթիռով Իջեւան չի մեկնել․ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է adidas ընկերության գովազդում. խոսել է հայերեն (տեսանյութ)

Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը

Զոհրաբ Մնացականյանը hուլիսի 24-ից 25-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան

Լոռեցի համայնքապետերն ու բնակիչները տարբեր մոտեցումներ ունեն սպասվող խոշորացման վերաբերյալ

Գողացված գաղափար և նվիրատվություններ. «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն միլիոններ է ստացել ու անհետացել

ԱԱԾ-ի կողմից հետապնդվող օլիգարխ, դավաճան սիրուհի եւ թմրամոլ որդի. Պարոնյանում հեղափոխական պրեմիերա է սպասվում

ԱՄՆ-Ադրբեջան համագործակցությունը հակաիրանական է. ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հեռանկարը

ՀՀ-ում միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման հնարավորություն է ստեղծվում (տեսանյութ)

Գյումրիի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են դի. ԱԻՆ

Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը աճ է արձանագրել. ՌԴ վիճակագրական ծառայություն

Էջմիածնի Մայր Տաճարի ռեստավրացիայի ժամանակ մի շարք յուրահատուկ բացահայտումներ են կատարվել

Ընդհանուր առմամբ 151 մլն դրամ. Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիք ֆինանսական աջակցություն կստանա

Վանաձորում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում է մոտ 120 հոգի 7 երկրից. ՀՀ-ից բացակայում է 2 առաջատար

Ադրբեջանական կողմը ռազմական բազա է կառուցել Դավիթ Գարեջի վանքի տարածքում

Արարատի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպքերով 2019թ. առաջին կիսամյակում 7 անգամ ավելի վնաս է հայտնաբերվել

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները

Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի. Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը

Վերականգնվել է 50 մլն. դրամ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գնդեվազի նախկին համայնքապետի գործով