«Արմենիա» ԲԿ-ից փախուստի փորձ կատարած հայտնի «բանդայի» գործով դատապարտյալի նիստը չկայացավ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց «Արմենիա» ԲԿ-ից փախուստի փորձ կատարած հայտնի «բանդայի» գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանի գործով դատական նիստը:

Պատճառը՝ գործով հանրային պաշտպանների բացակայությունն էր. Թամարա Բաղդասարյանը դատարանին տեղեկացրել է, որ հարազատի մահվան պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին, մյուս պաշտպան Լիանա Գասպարյանն էլ տեղեկացրել է, որ անհետաձգելի քննչական գործողության է, ուստի նույնպես չի կարող մասնակցել նիստին:

Թեեւ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը չէր առարկում նիստը շարունակել առանց պաշտպանների, սակայն դատավոր Մակյանը նիստը հետաձգեց՝ այն նշանակելով մարտի 21-ին, ժամը 16:00-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ  Գալստյանին եւ ընկերոջը՝ Վլադիմիր Մինասյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գալստյանը, հանդիսանալով ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ, հետազոտության նպատակով տեղափոխված լինելով Արմենիա ԲԿ, իր մտերիմ Վ. Մինասյանի օժանդակությամբ, զենքի գործադրմամբ փորձել է փախուստի դիմել ազատազրկման վայրից` հիշյալ բժշկական կենտրոնից: Ըստ այդմ՝ գտնվելով հիվանդասենյակում, հափշտակել է իր պահպանությունն իրականացնող Հ. Շախպազյանին ամրակցված ատրճանակը, զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց` Ա. Մարուքյանին, Ա. Աշոտյանին, Հ. Շախպազյանին սպանելու դիտավորությամբ, հափշտակած ատրճանակից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նշենք, որ այս գործով նիստերից մեկի ժամանակ Դավիթ Գալստյանը ինքնավնասում էր կատարել

Գալստյանը բանդայի գործով 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար: Հարձակումների թիրախ էին դարձել խմբի կողմից առանձնացված, ունեւոր համարված մարդիկ՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը: Հարձակումներն իրականացվել էին վերջիններիս առանձնատների վրա: Դավիթ Գալստյանը նախկինում նաեւ ինքնասպանության փորձ է կատարել հենց դատարանի դահլիճում:

Տպել
902 դիտում

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողների

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. Քննչական կոմիտե

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Առաջատար մարմնամարզիկը կրկնեց սխալը, ու ՀՀ-ն զրկվեց օլիմպիական ուղեգրից. ըստ մարզչի՝ խնդիրը հոգեբանական է

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Արտաշատի դպրոցում թունավորված 14 երեխաները գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից. պիցցայի վաճառքը դադարեցվել է

Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները. Փաշինյան

Թուրքիայի նախագահը Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, խոստացել օգնել Ադրբեջանին

Արտաշատի դպրոցի 19 աշակերտները, նախնական տեղեկություններով, թունավորվել են բուֆետի սննդից. ՔԿ

Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են եւ նրանց թիվն աճում է. երեխաները կերել են պիցցա, հոթ դոգ եւ խաչապուրի