Ջհանդամը ֆիդայի չեք, կռվել ես՝ փառք ու պատիվ քեզ, բայց չի նշանակում, որ պիտի հայրենիքդ թալանես. Հովսեփյան

Արարատի մարզի Այգեստան համայնքում մի խումբ ազատամարտիկներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ համայնքապետ Սոկրատ Հովսեփյանի: Նրանք պահանջում են, որ Հովսեփյանը հրաժարական տա՝ պնդելով, որ գումարներ է յուրացնում:

«Սա կազմակերպվել է մարզպետի թույլտվությամբ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սոկրատ Հովսեփյանը:

Հովսեփյանը նշեց, որ դիմել են ոստիկանություն, վերջին 2 տարվա մեջ 3 հատ քրեական գործ է հարուցվել իր նկատմամբ եւ այդ 3 քրեական գործերն էլ կարճվել են հանցադեպի բացակայության պատճառով. «Գյուղում անցկացրել եմ գիշերային լուսավորություն` իմ հաշվին»:

Մեր հարցին, թե որտեղի՞ց իրեն այդ գումարը, որ վճարում է, Հովսեփյանը պատասխանեց. «Ես ամիսը 400 հազար թոշակ եմ ստանում, 157 հազար աշխատավարձ եմ ստանում, ֆերմա ունեմ, նախկինում դատախազ եմ եղել` դատախազության թոշակ է: Այս գյուղի վերականգնման համար ես իմ գրպանից 50-60 մլն դրամ եմ հատկացրել: Կասեք որտեղի՞ց, ասեմ, ես հայի ուրիշ տեսակ եմ: Աշխատել եմ դատախազությունում, հեռացրել են 5 անգամ, իմ նկատմամբ քրեական գործ են հարուցել, որովհետեւ ըմբոստ մարդ եմ եղել, իսկ ըմբոստ մարդուն ոչ ոք չի սիրում»:

Անդրադառնալով բողոքի ակցիային՝ Հովսեփյանն ասաց. «Գիշերային լուսավորություն եմ անցկացրել, 2 մետր բարձրությամբ հենասյուներ եմ տնկել: Հիմա այս գիշերային լուսավորության լամպերը, պլաֆոնները բոլորը գողանում են: Ես դիմել եմ ոստիկանություն եւ ասել եմ, որ գողացել են, խնդրում եմ հայտնաբերել եւ պատճառված վնասը վերականգնել: Այս մարդիկ ասում են՝ դու մեր դեմ ես բողոքել, մենք ֆիդայի ենք: Տո ջհանդամը ֆիդայի չեք, կռվել ես՝ փառք ու պատիվ քեզ, բայց դա չի նշանակում, որ պիտի հայրենիքդ թալանես: Ես իրենց անունը չեմ տվել, ասել եմ՝ ինձ իրենցից մեկն ասել է, որ իրեն դուր չի գալիս, որ 2 մետր բարձրությամբ է, պետք է ավելի բարձր լինի, եթե ոչ՝ կքանդեմ: Ես էլ ասել եմ՝ լավ, եկեք լամպերը բարձրացնենք, որ դուք չբողոքեք ինձնից, բա գերեզմանների ջրի ծորակները, որ գողանում եք, դա ինչպե՞ս անենք, այդ ժամանակ բերանները փակում են:

Ես տարիների ընթացքում այս գյուղում իմ աշխատանքի շնորհիվ 200 մլն դրամի ներդրում եմ բերել: Դպրոցում 2 տարում զուգարաններ եմ սարքել: Ինձ մեղադրում են, ասում են՝ կերել է, քննում են, տեսնում են՝ ոչ մի բան չկա: Հիմա այսօր էլի հավաքվել են, որ հերթական անգամ վարկաբեկեն ինձ: Ես Նիկոլ Փաշինյանին նամակ եմ գրելու, որ այս ձեր մարզպետը վարկաբեկում է հեղափոխության գաղափարները: Ուրցաձորի Ռաֆիկին հանեցին, չընտրվե՞ց»:

Մեր հարցին, թե քանի՞ մարդ է իր դեմ բողոքում, Հովսեփյանը պատասխանեց. «Մի 10-15 հոգի: Նրանք, որ այն ժամանակ եկան իմ դեմ բողոքելու, ասացի՝ գնացեք 500 ստորագրություն հավաքեք, որ համայնքը դեմ է ինձ, ես դիմում կտամ եւ կհրաժարվեմ: Ում տուն գնացել են, ասել են՝ վեր կացեք, ռադներդ քաշեք, ոչ ոք չի ստորագրել»:

Հովսեփյանը նշեց, որ 3 հազար հոգանոց համայնք է Այգեստանը: «Ես ասել եմ՝ կարող եք ինձ չսիրել, բայց իմ աշխատանքը պարտավոր եք գնահատել եւ ժողովուրդը գնահատում է իմ աշխատանքը: Այսօր ես խողովակների գիծ եմ անցկացնում, որ ջրի կորուստ չունենանք»,- ասաց Այգեստանի համայնքապետը:

Տպել
2515 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել