Դեսպան Հովակիմյանը հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահին

25/02/2019 schedule12:15

Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը իր հավատարագրերն է հանձնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին (Miloš Zeman)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահ Զեմանը շնորհավորել և հաջողություն  է մաղթել դեսպան Հովակիմյանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում ստանձնելու կապակցությամբ։ Նախագահը բարձր գնահատական է տվել հայ-չեխական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, գոհունակությամբ ընդգծելով, որ վերջին տարիներին և հատկապես 2016թ․ իր՝ Հայաստան կատարած այցից հետո երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 300%-ով։ Նախագահին հետաքրքրել են  Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ժողովրդավարական բարեփոխումները։ Քննարկվել են բարձրաստիճան հնարավոր այցերը և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
 
Դեսպան Հովակիմյանն իր հերթին երախտիքի խոսքեր է ուղղել նախագահին՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքի՝ հատկապես առանձնացնելով Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր դիրքորոշումը։ Ներկայացվել են նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առաջնայնությունները։
Տպել
401 դիտում

Արարատ Միրզոյանը որոշել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ԱԺ-ում չզրկել ձայնի իրավունքից

Երեւանի Գումի շուկայի հարակից տարածքի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը

Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկու հանքավայրը շահագործվել է՝ առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու. կա քրգործ

Կարող էինք մեր գործընկերներին խնդրել ներկա լինել քվեարկությանը, բայց որդեգրել ենք ոչ կուլիսային գործելաոճ․ Միրզոյան

Երիտասարդ կանայք հուշանվեր թղթադրամով գնումներ են կատարել. ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է արձագանքել (տեսանյութ)

ՀՀԿ-ն միացրել է «սպասման ռեժիմը»

Հենրիխ Մխիթարյանն ամբողջական մարզում է անցկացրել «Ռոմա»-ի ընդհանուր խմբում

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Արա Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը (տեսանյութ)

Տեղյակ եմ, որ պատգամավորի հասցեին սպառնալիքներ են հնչել․ ԱԺ նախագահ

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ. ԿԳՄՍ նախարարություն

«Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչների գումարը չի բավականացնում մրցույթի համար

Նույնիսկ երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, Վազգեն Մանուկյանը չխորշեց գնալ եւ ընդունել նրա առաջարկը. պատգամավոր

Նազիկ Ամիրյանին առնչվող քրեական գործը հարուցվել է չորս հոդվածներով. ՔԿ-ն այն վարույթ է ընդունել

«Volkswagen», «BMW M» եւ «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները բախվել են Սեբաստիայի փողոցում, կա տուժած. ԱԻՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ (տեսանյութ)

«Կեռ Թալա» կոչվող հանդամասում հրդեհի օջախ է նկատվել. ԱԻՆ

Պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

Ճապոնիայի կայսրն սկսել Է գահ բարձրանալու գիշերային ծեսը

6 մլն 250 հազար 415 շվեյցարական ֆրանկ, 667 հազար 730 եվրո. Վարդան Սրմաքեշը հայտարարագրել է ունեցվածքը