Ոստիկանները պարզել են Էրեբունու կրակոցների հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը (լուսանկարներ)

Փետրվարի 24-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա տղամարդու: Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ հիվանդը տեղափոխվել է Այվազովսկու փողոցից:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն օրը, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ևս մեկ հաղորդում է ստացվել՝ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 26-ամյա երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Այվազովսկու փողոցում:Նույն օրը, ժամը 22.15-ին, հիվանդանոցից երրորդ հաղորդումն է ստացվել՝ «աջ ազդրի հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ ավտոմեքենան վարելու ժամանակ Էրեբունու տարածքում զգացել է ոտքի ցավ և լսել ուժեղ ձայն:

Նույն օրը Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, իսկ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/1 հասցեում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:Ոստիկանության ծառայողները ճշտել են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ, ճշտվել է դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը, սակայն քննության շահերից ելնելով հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Տպել
2378 դիտում

«Արյան կանչ». Գյումրիում բացված ցուցահանդեսը նվիրվել է Եղեռնի զոհերի հիշատակին

«Խռուստալից բաժակ էլ եմ կուլ տալիս». Գյումրիում Աշոտ Խանոյանը նոր ռեկորդ է սահմանել

Ապագա և Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը՝ կառավարության օրակարգում

Քաղաքացու օրվա մարզային միջոցառումների նկարագրությունները հենց մարզերի բարբառներով են

Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է. ընկերոջ փոխանցմամբ, վիճակը ծանր է

Անհրաժեշտ է օրենքով ամրագրել ավագանու անդամի այլ աշխատանքով չզբաղվելու պահանջը. Մ. Առաքելյան

Մենք խոստում ունենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

Սա «գեներալի» ողբերգություն է. նրա մտքով չէր անցել տրոպիկական օֆշորը ցուրտ ՌԴ-ով փոխարինել. ԱՆ նախկին նախարար

Սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Եղեգնաձորի մոտ կողաշրջված ավտոմեքենայի 31-ամյա վարորդը մահացել է

Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է եւ բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում. Սերժ Թանկյան

Ռուսական առաջին ալիքի ուղիղ եթերում զանգել եւ խորհուրդներ են հարցրել ՀՀ վարչապետից

Այս տխուր օրը ես միշտ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր օգնել են մեզ պահպանել մեր ազգը. Արոնյան

Սա կարևոր է ամբողջ մարդկության համար. ռուսական Առաջին ալիքի եթերում օրվա մասին է խոսել ՀՀ վարչապետը

Քլոե Քարդաշյանը հայկական դրոշով եւ անմոռուկով սթորի է տեղադրել

ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

Ռուս հայտնի պրանկերները Զելենսկու անունից զանգահարել են Մակրոնին, զրուցել 15 րոպե (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդ այցելողները շտապօգնության հերթապահող անձնակազմից միայն գլխացավի դեղ ու ջուր են խնդրել

Վայքում շինարարական աշխատանքներ են. մոտ 200մ ճանապարհը միակողմանի փակ է բեռնատարների համար