Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Ներկա էր նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակի լրատվական ծառայությունից,  հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման եւ ներդրման հարցերն էին:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար հնարավորություն եւ կամք կա իրականացնելու այնպիսի բարեփոխումներ, որոնք մեծապես կբարձրացնեն Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը: Այդպիսի մի կարեւոր բարեփոխում է բժշկական ապահովագրության ներդրումը:

Արսեն Թորոսյանն ասել է, որ օրվա ընթացքում արդեն հնարավորություն են ունեցել միջազգային գործընկերների հետ միասին քննարկել բժշկական ապահովագրության հարցերը եւ աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող մոդելների առավելությունները եւ թերությունները, եւ քննարկումները կշարունակվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի մակարդակով:

Սիլվի Բոսութղոն նշել է, որ ՀԲ-ի Հայաստանի հետ մոտակա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթում զգալի նշանակություն է տրված առողջապահության խնդիրներին եւ կառույցը պատրաստ է աջակցել կառավարությանը՝ այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: 

Տպել
1099 դիտում

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից