ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասված է. 

«Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են, հարկավոր է օր առաջ հարկային ճիշտ քաղաքականություն մշակել եւ ոլորտի զարգացման համար օրենսդրական բարենպաստ դաշտ ձեւավորել։

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է լուծում, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով  (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) առնվազն 50% վնասվելու դեպքում  գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:

Հայտնի է, որ մեր հայրենակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, հաճախ բնակլիմայական ազդեցություններով պայմանավորված հայտնվում են սնանկացման շեմին, երբ կորցնելով բերքն ու ակնկալվող եկամուտները, նաեւ ստիպված են լինում իրենց վարկային եւ հարկային պարտավորություններն իրականացնել։

Այսպիսով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից՝ կանխելով անցանկալի զարգացումները, որոնք որոշ դեպքերում վերափոխվում են ընդհուպ ունեզրկման կամ արտագաղթի։

Ըստ ընթացակարգի` Ազգային ժողովի նիստի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող, կներկայացնեմ նախագծի ամբողջական պատկերը` ակնկալվող բոլոր արդյունքներով»,-գրել է Էնֆիաջյանը։

Տպել
3782 դիտում

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Ի՞նչ է սատանիզմը. այսօր շատերն են շատերին մեղադրում սատանիստ լինելու համար

Արմեն Գեւորգյանի պաշտպանը եւս մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականի վիճակագրությունը Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում հուսադրող չէ

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Հայաստանը ամենաապահով երկրներից է. 142 երկրների շարքում՝ 7-րդը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով՝ դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ