Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից․ Նիկոլ Փաշինյան

23/02/2019 schedule11:58

Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից, պայմանականորեն ասած՝ քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրենով փակեց այն փողոցներն ու նրբանցնքները, որոնցով հոսում էին կոռուպցիան ու ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետեւյալն է․ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն իր գործունեությամբ փակի այն փողոցները, որտեղով հոսում են աղքատությունը, խեղճությունը, ավերը։ Այս մասին այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նախաձեռնությամբ եւ Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրիրը: Ֆորումին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները, ինչպես նաեւ բիզնեսմեններ ու ներդրողներ՝ Հայաստանից ու այլ երկրներից։

Ֆորումի աշխատանքային խմբի ղեկավարը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է: Բացման խոսքը տրվեց հենց վերջինիս, որն էլ հյուրերին ներկայացրեց մարզի ներուժը, վիճակագրական տվյալներ մարզի 2018 թվականի տնտեսական աճի վերաբերյալ՝ նշելով, որ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Այնուհետեւ վարչապետն իր ելույթում անդրադարձավ տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհային քարտեզին ու մեթոդիկային․

«Հիմնական հարցը, որ այսօր օդում կախված է, հետեւյալն է․ կարող է՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն, եւ կարո՞ղ են արդյոք ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք։

Այս հարցի պատասխանը ակնհայտ է․ այն ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել եւ հասնել մի էֆեկտի, որը լիարժեք կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույթում է։ Տնտեսական հեղափոխությունն, ըստ այդմ, մեր կարեւորագույն առաջնահերթությունն է, բայց մենք պետք է հասկանանք՝ որոնք են այդ հեղափոխության պարամետրերը, եւ ինչպես են դրանք ստեղծվում»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ տնտեսական հեղափոության պարամետրերը աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցոււթյան նոր մակարդակը, այսինքն՝ տնտեսական հեղափոխության արգասիքը բարեկեցության նոր եւ բարձր մարակարդակն է, բայց, ինչպես հարց հնչեցրեց Փաշինյանը, ո՞վ է տնտեսության մեջ ստեղծվող որեւէ արդյունքի հեղինակը․

«Այդ արդյունքի հեղինակը մարդն է բացառապես։ Մենք ուզոմ ենք մարդուն աջակցել եւ խրախուսել՝ ստեղծել այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է։

Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում քաջալերել․ խոսքո՞վ, այո՛, նաեւ խոսքով, որովհետեւ, ցավոք սրտի, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը եւ խոսքի արժեքը, բայց, որպես քրիստոնեությունը առաջինը ընդունած ժողովուրդ, մենք պետք է առաջինը արձանագրենք աստվածաշնչյան ճշմարտությունը՝ ի սկզբանե բանն էր, եւ բանը Աստծո մոտ էր․ այսինքն՝ բանը խոսքն է, ամեն ինչ սկսվում է մտքից։ Բայց արդյո՞ք միայն խոսքով․ իհարկե՛ ոչ։ Հաջորդ ամենակարեւոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է՝ կարգավորումների մեղմացման ճանապարհով, տնտեսական գործունեության մեջ մենաշնորհների բացառման ճանապարհով, կոռուպցիայի բացառման ճանապարհով եւ օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով»,-ասաց ՀՀ վարչապետը։

 

 

Տպել
2637 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան