Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում

Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը չգիտի՝ ինչպես է դասավորվելու իր ապագան ՀՀ հավաքականում: Այն, որ հանդես է գալիս խառը մենամարտերում չի նշանակում, որ ըմբշամարտը մոռացել է: Ցանկանում է ընտրանու հետ լինել, ՀՀ-ն ներկայացնել միջազգային ասպարեզում, սակայն չգիտի՝ որքանով են իրեն սպասում հավաքականում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիկը խոսեց թեմայի մասին: Հարցին՝ արդյոք մտածում է, որ իրեն այնտեղ չեն ցանկանում տեսնել, դրական պատասխան տվեց:

«Կարծում եմ, այո՛: Միշտ այդպես է եղել, այդպես է եղել նաեւ օլիմպիական խաղերից առաջ եւ հետո: Ինձ համար դա այդքան էլ կարեւոր չէ, ուրիշ բան չեմ էլ սպասել: Ամենավատն այն է, որ մարդիկ, որոնք, այսպես ասեմ, դիմակներ են հագել, ցանկանում են հարազատ, մտերին երեւալ, քո առաջ մի բան են ասում, մեջքիդ հետեւում՝ այլ բան: Դա էլ նորմալ է: Ինձ ոչինչ չի զարմացնում: Այնպես չէ, որ հիացած եմ եղել, որ հետո էլ հիասթափվեի: Ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:

Մարզիկը կոնկրետ մարդկանց անուններ չի տալիս, որոնք կարող էին դեմ լինել իրեն: Նշում է, որ չգիտի: Տարիների ընթացքում նրա հետ կապված միակ հայտնի տարաձայնությունը, որը քիչ թե շատ քննարկվել է տարբեր շրջանակներում, կապվում է հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի անվան հետ: Տարիներ առաջ, երբ Հարությունյանը նոր էր ՀՀ հավաքական տեղափոխվել, խոսակցություններ էին պտտվում, թե նրանց միջեւ խնդիրներ կան: Սա, սակայն, մարզիկն իրական խնդիր չի համարում: Նշում է, որ ավելի շատ գուցե ուրիշներն են փորձել լարվածություն ստեղծել իր ու մարզչի միջեւ:

«Փաստացի նրա հետ երբեք խնդիր չեմ ունեցել: Այլ հարց է, որ գուցե ինչ-որ մեկը փորձել է իմ ու նրա միջեւ ինչ-որ անհասկանալի իրավիճակներ ստեղծել: Ես էլ, նա էլ դա շատ լավ գիտենք, ուղղակի... հասկանալի է՝ գուցե ես խանգարել եմ, այդ քաշային կարգում Արամ Ջուլֆալակյանն էր հանդես գալիս (խմբ. Լեւոն Ջուլֆալակյանի որդին), բայց սա սպորտ է: Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ եթե նա ավելի ուժեղ լիներ.... Լեւոն Ջուլֆալակյանն ինձ հետ որպես մարզիկի սոլիդար է եղել: Եթե ես լավագույնն եմ այդ քաշային կարգում, ուրեմն բոլոր հարցերը հանված են: Եթե հավասար լինեի ինչ-որ մեկի հետ, գիտեմ՝ ուրիշն իմ տեղը կգնար մրցումների: Թող ինչ-որ մեկն ինձ հաղթի, ինքս կգնամ, մեջ չեմ ընկնի: Հիմա էլ մեջ չեմ ընկնում: Չեմ ուզում ինքնվստահ երեւալ, ուղղակի դրանից չես փախչի. առաջիկա մի քանի տարիների համար ոչ մի մրցակցի կողմից սպառնալիք չեմ տեսնում: Այլ հարց է, եթե դա ստեղծում կամ ներկայացնում են այդպես»,- ասաց նա:

Հարությունյանը հավաքականում չէ Ռիո 2016-ից հետո: Տեւական ժամանակ ապաքինվում էր վնասվածքից: Ապա 2018-ի մայիսին նորամուտը նշեց խառը մենամարտերում: Լեւոն Ջուլֆալակյանն ասել է՝ ինչ պայմաններով նա կարող է լինել հավաքականում: ՀԺ-ի հետ զրույցում մարզիչը նշել է, որ նա պետք է մասնակցի ընտրանու նախատեսված բոլոր մրցումներին՝ սկսած ՀՀ առաջնությունից: ՀՀ առաջնությանը մասնակցելու վերաբերյալ Հարությունյանին նույնպես տարբեր մարդիկ տարբեր զրույցների ժամանակ ասել են:

«Հիմա ինձ ասում են՝ մասնակցիր ՀՀ առաջնությանը: Եթե այն ընդհանրապես անցկացվի, լավ: Ամեն ինչ հասկանում եմ: Բոլորն ասում են՝ պետք է արդար լինի: Արդար չի՞ լինի, եթե մենք ՀՀ չեմպիոնի հետ մեկնենք միջազգային մրցաշարի եւ պարզենք՝ ով է ավելի լավը: Եթե սկզբունքն այն է, որ մասնակցեմ ՀՀ առաջնությանն ու ավելորդ անգամ քաշ գցեմ, կանեմ դա, կհաղթեմ ՀՀ առաջնությունում, բայց որքա՞ն է դրա օգտակար գործողության գործակիցը: Որ ինձ ասե՞ն՝ դու ՀՀ չեմպիոն ես, կարող ես գնալ մրցումների: Նրանք առանց այդ էլ գիտեն: Ուրեմն թույլ տվեք ինձ անել դա միջազգային մրցաշարում: Մեր առաջատարներից եղել են, որ տարիներ շարունակ չեն մասնակցել ՀՀ առաջնությանը, թեեւ բոլորն իմացել են, որ մասնակցելու դեպքում նրանք ամենայն հավանականությամբ կպարտվեին: Նրանք մեկնել են մրցաշարերի: Ստացվո՞ւմ է՝ դա միայն ինձ է վերաբերում»,- ասաց նա:

Հարությունյանը նշում է, որ մի քանի անգամ ինքն է փորձել հասկանալ՝ ինչ կարելի է անել: Եկել խոսել է: Հանդիպումներ է ունեցել: Դրանցից մեկը եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ մասին նաեւ սոցցանցերում էր հայտնել: Նրա հետ զրուցել է վերադառնալու մասին:

«Շփվել եմ Գագիկ Ծառուկյանի հետ անցած անգամ, երբ եկել էի: Շփվել եմ ֆեդերացիայի նախագահի հետ: Ինձ ասում են, որ ուզում են, բայց մյուսներից դա չեմ տեսնում, անկեղծ ասած: Ֆեդերացիայի նախագահի հետ խոսել եմ աշխարհի առաջնությունից առաջ (խմբ. 2018 թ. ԱԱ-ն կայացել է հոկտեմբերին): Երբ ցանկանում էի մասնակցել, ինձ ասացին, որ 66 կգ քաշային կարգում (խմբ. հիմա այս քաշային կարգը փոխվել է 67 կգ-ի) ՀՀ առաջնություն է եղել, չեմպիոն կա, ճիշտ չի լինի: Ասացի՝ 72 կգ-ում կարող եմ, ասացին՝ այնտեղ էլ չեմպիոն կա, թեեւ հետո ԱԱ-ում այդ քաշային կարգում ոչ մեկ հանդես չեկավ»,- ասաց նա:

Հիմա Հարությունյանը կրկին Հայաստանում է: Այս այցի ընթացքում, սակայն, որեւէ մեկի հետ շփվելու մեծ ցանկություն չունի: Ընդգծում է, որ ավելորդ հպարտություն չունի, սակայն որքան կարելի է: Ծառուկյանի միջամտությանն էլ չի սպասում: Նշում է, որ նա զբաղված մարդ է, որին հաճախ սխալ տեղեկատություն են տալիս, իրականությունը մատուցում են այնպես, ինչիպես իրենց է հարմար, ինչից էլ նրա մոտ սխալ տպավորություն է ստեղծվում իրավիճակի վերաբեյալ:

«Նրան ուղղակի իրականությունը ներկայացնում են այլ կերպ, ոչ այնպես, ինչպես կա: Նրան ասել են, որ ես չեմ մարզվում, ասել են, որ չեմ ցանկանում մասնակցել: Դա ես հասկանցել եմ մեր անձնական խոսակցության ժամանակ: Չգիտեմ՝ ով է այդպես ասել: Մի հարցազրույց գտեք, որ ասել եմ, որ չեմ ցանկանում մասնակցել: Միայն օլիմպիական խաղերի եզրափակչից հետո, բայց այն ամենից հետո, ինչ տեսա, երբ վերադարձա այստեղ, ասացի, որ պատրաստ չեմ հիասթափեցնել մարդկանց: Դրանից հետո թող որեւէ մեկը գտնի մի տեղ, որտեղ ասել եմ, որ չեմ ցանկանում մասնակցել»,- ասաց նա:

Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Հարությունյանը պատրաստվում է իրեն փորձել խառը մենամարտերում, ինչպես նաեւ նոր մարզաձեւում նորամուտը նշելուց հետո նա մշտապես ասել է, որ ըմբշամարտը չի ուզում թողնել: Միշտ բարձրաձայնել է համատեղելու նպատակի մասին: Նա դա ցանկանում է անել հանուն ընտանիքի ու հայրենակիցների:

«Ուղղակի ցանկանում եմ ելույթ ունենալ: Օլիմպիական խաղերից հետո ինձ գումարներ չեն վճարել մինչեւ հիմա: Ոչ մեկից ոչինչ չեմ ստացել, հիմա էլ չունեմ, չի էլ լինելու, գիտեմ, միայն խոսակցություններ են, բայց դա ցանկանում եմ անել իմ ժողովրդի, ազգի, իմ ընտանիքի համար: Ինձ ոչինչ չի զարմացնում, ոչ այդ մեդալները, ոչ էլ այլ բան, արդեն այդքան էլ կարեւոր չեն ինձ համար, բայց դա կարեւոր է ժողովրդի համար, որովհետեւ մինչեւ հիմա հիշում են: Եթե ինձ մարդկային ձեւով հնարավորություն տան, գիտեմ, որ ողջ ուժերս կներդնեմ.... կամ էլ նրանք հերթական անգամ ամեն ինչ կփչացնեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հնչող կասկածները, թե ինչպես է կարողանալու համատեղել մարզաձեւերը, պարզապես թուլամորթների խոսակցություններ են:

Հարությունյանն օլիմպիական արծաթեմեդալակիր է դարձել 66 կգ քաշային կարգում: Դրանից հետո քաշային կարգերում փոփոխություններ են եղել: Վերադառնալու դեպքում էլ ցանկանում է անպայման այնպիսի քաշային կարգում հանդես գալ, որն օլիմպիական կլինի: Այժմ խառը մենամարտերում ելույթ է ունենում մոտավորապես 65-66 կգ քաշով:

«Ոչ օլիմպիականում հանդես գալն իմաստ չունի: Օլիմպիական են 67 եւ 77 կգ քաշային կարգերը, որքան գիտեմ: 77 կգ-ն ինձ համար շատ է: 67-ը նորմալ է»,- ասաց նա:

Ըմբշամարտի հետ կապված Միհրան Հարությունյանի մոտ անորոշություն է, սակայն MMA-ի հարցում առաջ է շարժվում: Հաջորդ մենամարտը նախատեսում է անցկացնել ոչ ավելի ուշ, քան 3 ամսից: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ «Битва на Волге» կազմակերպությունից նրան տիտղոսային մրցաշար են առաջարկել, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողացել պատրաստվել մարտ ամսի մենամարտին ու բայց է թողել առաջարկը:

Տպել
5506 դիտում

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ