ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը 15 անշարժ գույք, 240 հազար դոլար եւ 69 մլն դրամ ունի

ՀՀ նախկին` 6-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 12-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Հակոբյանը հայտարարագրել է 15 շինություն` 9 հողամաս, 3 առանձնատուն եւ 3 հողին ամրակայված շինություն: Ըստ հայտարարագրի Հակոբյանը չունի շարժական գույք:

Որպես արժեթուղթ Հակոբյանը հայտարարագրել է 3 տարբեր չափերի բաժնետոմսեր` 34 հազար դրամի չափով, 1 մլն 419 հազար դրամի չափով եւ ԽՍՀՄ 1500 ռուբլու չափով:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հակոբյանն ունեցել է հանձնած փոխառություններ 120 մլն դրամի եւ 98 հազար 540 դոլարի չափով:

Հակոբ Հակոբյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 69 մլն 290 հազար դրամ, 77 հազար եվրո եւ 240 հազար 70 դոլար:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Հակոբյանն ունեցել է 140 հազար 960 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Տպել
1706 դիտում

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին՝ վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ

Երեւանում վերելակի խափանվելու հետեւանքով քաղաքացիներն արգելափակվել էին ներսում

Երեւանում սպանված 38-ամյա ոստիկանին կրակել են իր իսկ ծառայողական զենքով, մյուսին՝ հարվածել կոթով. մանրամասներ

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր՝ ժամը 09:00-18:00-ն, շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է