Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է․ Ռիչարդ Հոգլանդ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը։

Նա ընդգծել է, որ պետական ծառայությունից դուրս է եկել եւ այլեւս ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Նրա կարծիքով, Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում.

«Նիկոլ Փաշինյանը նոր սերունդն է ներկայացնում, նրան ընտրել է նույնպես նոր սերունդը: Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիները նրան ընտրել են, որովհետեւ ցանկանում են նոր մոտեցումներ տեսնել երկրի կյանքի բազմաթիվ ոլորտներում»:

Միեւնույն ժամանակ, Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է, համոզված է դեսպանը.

«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի, նա պետք է շատ զգույշ լինի, արմատական փոփոխությունների չգնա այլ հարցին քայլ առ քայլ մոտենա»:

Վերջին զարգացումները, այդ թվում կողմերի միջեւ ընթացող երկխոսությունն ու շփման գծում բախումների որոշակի կրճատումը, Ռիչարդ Հոգլանդին զգույշ լավատեսության առիթ է տալիս, սակայն, լուրջ բեկում նախկին դիվանագետը խորհուրդ է տալիս չսպասել. Այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից եւ ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջարկված ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա՝ որոշակի տարբերություններով.

«Հիմնական տարբերությունը դա հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում, ներառյալ Բաքվի շուրջ կացարաններում բնակվող տեղահանված արդբեջանցիներին: Պատճառը, որ երկու կողմերն էլ դեռ չեն ընդունել այս նախագիծն այն է, որ հանրաքվեի ժամկետներն ամրագրված չեն՝ դա հանրաքվե է, որն անց է կացվելու որեւէ մի ժամանակ ապագայում: Ուստի, երկու կողմերից կպահանջվեր միմյանց նկատմամբ մեծ վստահություն այս առաջարկն ընդունելու համար: Սակայն, այս պահին թե՛ Երեւանը եւ թե՛ Բաքուն ցանկանում են, որ այդ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա»:

Դեսպան Հոգլանդի կարծիքով, բացի կողմերի միջեւ եղած լուրջ անհամաձայնություններից տարածաշրջանում կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ.

«Իրական հարցն այն է, թե արդյոք տարածաշրջանի տերությունները հետաքրքրված են այս հարցի կարգավորման մեջ: Կարծում եմ, Իրանը հետաքրքրված կլինի, որ խնդիրը կարգավորվի: Սակայն արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է, որ այն կարգավորվի՝ այս հարցի պատասխանը միանշանակ չէ»:

Ռիչարդ Հոգլանդի խոսքով Մոսկվայում կան ուժեր, որոնք կարծում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդեցության կարեւոր լծակ:

Տպել
4337 դիտում

Վարչապետի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է ՓԾ տնօրենի պաշտոնից

Տավուշ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

ԱԳ նախարարը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ

Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա

Խորվաթիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Երևանի Սեբաստիայի փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ՝ Երևանում և ևս 7 մարզում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)